Գվեն Ռենե Ստեֆանի (անգլ.՝ Gwen Renée Stefani, հոկտեմբերի 3, 1969(1969-10-03)[8][9][10], Ֆուլերթոն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան, նորաձության դիզայներ և դերասանուհի։ «No Doubt» խմբի վոկալիստ (սկսած 1986 թվականից)։ 2002 թվականին ստացել է Գրեմմի մրցանակ։
Կենսագրություն
Գվեն Ռենե Ստեֆանին ծնվել է Կալիֆոռնիայի Օրունջ շրջանի հյուսիսում գտնվող Ֆուլերտոն քաղաքում։ Նրա հայրը՝ Դենիս Ջեյմս Ստեֆանին, իտալական ծագմամբ ամերիկացի է, Yamaha ընկերությունում զբաղվում էր մարքեթինգային հետազոտություններով։ Մայրը՝ Փեթի Ֆլինը, ով ունի իռլանդական ու շոտլանդական արմատներ, աշխատել է որպես հաշվապահ, բայց թողել է աշխատանքը և զբաղվել երեխաների դաստիարակությամբ[11]։ Գվենն ընտանիքի չորս երեխաներից երկրորդ է։ Նա ունի կրտսեր քույր՝ Ջիլը, և երկու եղբայր՝ Էրիկ և Թոդ։ Իր անունը երգչուհին ստացել է ի պատիվ Արթուր Հեյլիի «Օդանավակայան» (1968) վեպի հերոսուհու՝ Գվեն Մեյգենի։ Նրա երկրորդ անունը՝ Ռենե, վերցվել է The Left Banke խմբի Walk Away Renée երգից (1966)[12]։
Գվենը երգել սկսել է դեռ վաղ տարիքում։ Նա հաճախ էր երգերը կատարում դաշնամուրի նվագակցությամբ, որ կատարում էր աղջկա ավագ եղբայրը՝ Էրիկը։ Այդ ժամանակ էլ ի հայտ է եկել հագուստի մոդելավորման նրա տաղանդը. Գվենը մորից սովորել էր ձեռագործել և գնված հագուստները հաճախ վերափոխում էր՝ դրանց տալով անկրկնելի ոճ[13]։
Սկավառակագրություն
Անհատական ստուդիական ալբոմներ
- 2004 «Love. Angel. Music. Baby»
- 2006 «The Sweet Escape»
- 2016 «This Is What the Truth Feels Like»
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|