Գոհար Արամի Ֆերմանյան (նոյեմբերի 20, 1899(1899-11-20)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1958(1958-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, մանկավարժ։
Համառոտ կենսագրություն
1920 թվականին ավարտել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը (նկարչության դասատու՝ Վրթանես Ախիկյան)։ Սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում (1920-1923, դասատու՝ Բորիս Ֆոգել), 1923 թվականից՝ Լենինգրադի Բարձրագույն Գեղարվեստա-տեխնիկական ինստիտում (ՎԽՈԻՏԵԻՆ, ավարտել է 1927 թվականին, աշակերտել Կ․ Պետրով-Վոդկինին)։
1927 թվականին տեղափոխվել է Երևան, գծանկարչություն դասավանդել գեղարվեստական ուսումնարանում և պոլիտեխնիկական ինստիտուտում (ներկայումս՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան)։
Ստեղծագործություններ
Ֆերմանյանի 1930-ական թթ․ գործերում նկատելի է Պետրով-Վոդկինի գեղանկարչության ազդեցությունը («Նազիկը ընթերցելիս», 1929, «Բամբակի շարքացան», 1931, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան)։ 1940-1950-ական թթ․ հրապուրվել է նատուրայով, կորցնելով գեղանկարչական թրթռուն մակերեսով, «շարժվող» գծերի ու ձևերի զուգորդումով իր տպավորություններն արտահայտելու երբեմնի նախասիրությունը («Նատյուրմորտ։ Մրգեր», 1945, «Հացթուխ կանայք», 1957, երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահ)։
1972 թվականին Երևանում ետմահու բացվել է Գոհար Ֆերմանյանի անհատական ցուցահանդեսը։
Գրականություն
- Գոհար Ֆերմանյան, Կատալոգ, Ե․, 1972։ Մ․ Միքայելյան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|