- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Մկրտչի Նալբանդյան (հունվարի 5, 1926(1926-01-05), Չիտա, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1998(1998-11-05), Երևան, Հայաստան), հայ բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն
1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1952 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1968-1973 թվականներին եղել է արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1973-1998 թվականներին՝ իրանագիտության և քրդագիտական բանասիրության ամբիոնների վարիչ[1][2]։
Ուսումնասիրությունները վերաբերում են պարսկերենի հին, միջին և նոր շրջաններին, պարսկերենի և հայերենի առնչություններին։
Երկեր
- Կազմել է պարսկերենի դասագրքեր՝ պարսկական թեքումով հայկական դպրոցների համար։
- Ուրվագծեր արդի պարսկերենի հնչյունաբանության։ Դասախոսություն արդի պարսկերենի հնչյունաբանության դասընթացից, Երևան, 1961։
- Պարսից լեզվի քերականություն, 1980։
- Պարսկերեն-հայերեն բառարան, 1987[3]։
Պարսկերեն թարգմանություններ
- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1984։
- Եզնիկ Կողբացի, Եղծ ադանդոց, 1989։
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|