Գալիլեա (եբրայերեն՝ הַגָּלִיל, һա-Գալիլ, «մարզ, շրջան, տեղանք»; արաբ․՝ الجليل ալ-Ջալիլ), պատմական մարզ Իսրայելի հյուսիսում, Լիբանանի սահմանին։ Արևմուտքում եզրավորված է Միջերկրական ծովով, հարավում՝ Իսրայելյան դաշտավայրով, իսկ արևելքում՝ Հորդանանի դաշտավայրով։ Ավանդաբար բաժանվում է Վերին և Ներքին Գալիլեաների։
Պատմություն
Ք.ա. III հազարամյակում Գալիլեան բնակեցվում է հանանեյների կողմից։ Ք. ա II հազարամյակում այստեղ են հաստատվում խուռիները, խեթերը և Եգիպտացիները։ Հետո տարածքը ընկնում է հրեաների ուշադրության առանցքում և ընդգրկվում է Իսրայելի թագավորության կազմում[1]։ Ք.ա. 722 թվականին Գալիլեան անցնում է Ասորեստանին, տեղաբնիկները վտարվում են տարածքից և բնակեցվում ասորիներով։ Ք.ա. 539 թվականին Գալիլեան միացվում է Աքեմենյան պետությանը, իսկ Ք.ա. 333 թվականին Գալիլեան գրավում է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հելլենիստական շրջանում Գալիլեան անցնում է Պտղոմեոսներին, իսկ հետո Սելևկյաններին մինչև Ք.ա. 63 թ. Գալիլեայի նվաճումը Հռոմեացիների կեղմից։
Մինչև Հռոմեացիների նվաճումը Գալիլեան ժամանակառժամանակ ենթարկվում էր Իսրայելի թագավորության ավազակային հարձակումներին, որոնց ժամանակ բնակչությանը թալանելուց զատ, հրեաները ստիպում էին տեղաբնիկներին ընդունել հուդայականություն։ Մեր թվարկության I դարում Հուդա Գալիլեացին մի քանի այլ հուդայական հոգևորականների հետ Սեպֆորիս քաղաքում խռովություններ և անկարգություններ է կազմակերպում, հրահրելով հռոմեացիներին՝ ինչի արդյունքում բնակչության մի մասը սպանվեց, իսկ մյուսը՝ ստրկացվեց։ Տաճարի և Երուսաղեմի կործանումից հետո 70-ական թվականներին սկսվում է հրեաների մասսայական միգրացիա դեպի ամայացած Գալիլեա այսպիսով սկսվում է, Սամարիայի և Գալիլեայի հողերի յուրացումը հրեաների կողմից, կառուցվում է սինագոգ։ 636 թ. նվաճվում է Արաբական խալիֆայության կողմից և կցվում Հորդանանի մարզին։
Aviam, M., "Galilee: The Hellenistic to Byzantine Periods," in The New Encyclopedia of Archaeological Excavations in the Holy Land, vol. 2 (4 vols) (Jerusalem: IES / Carta), 1993, 452–458.
Meyers, Eric M. (ed), Galilee through the Centuries: Confluence of Cultures (Winona Lake, IN: Eisenbrauns, 1999) (Duke Judaic Studies 1).
Chancey, A. M., Myth of a Gentile Galilee: The Population of Galilee and New Testament Studies (Cambridge: Cambridge University Press, 2002) (Society of New Testament Monograph Series 118).