Բրունո Գանցը ծնվել է 1941 թվականի մարտի 22-ին Ցյուրիխում՝ շվեյցարացի բանվորի և իտալուհու ընտանիքում։ Սովորել է Ցյուրիխի երաժշտաթատերական ուսումնարանում։
1962 թվականին Գանցը տեղափոոխվել է Գերմանիա, որտեղ խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և ներկայացումներում։ 1970 թվականին տեղափոխվել է Բեռլին և աշխատել Պետեր Շտայնի կողմից հիմնադրված Շաուբյունե թատրոնում։ Խաղացել է «Մայրը» (Մաքսիմ Գորկի), «Համբուրգի արքայազն Ֆրիդրիխը» (ըստ Հայնրիխ ֆոն Քլայսթի), «Էմպեդոկլի մահը» (ըստ Ֆրիդրիխ Հյոլդերլինի) և այլն։ Գանց Բրունոյի թատրոնի լավագույն դերերից է 1982 թվականին Համլետը Պետեր Շտայնի բեմադրած շեքսպիրյան պիեսում։
Գանցը լայն հասարակությանը հայտնի է դարձել 1970-1980-ական թվականներին՝ Վ․ Վենդերսի հետ «Բեռլինի երկինքը» և «Այդքան հեռու, այդքան մոտիկ» երկխոսությունների շնորհիվ, որտեղ մարմնավորել է երկնքից իջնող հրեշտակի։ Ավելի ուշ մեծ հաջողություն են ունեցել Գանցի գլխավոր դերերը «Հաց և կակաչներ», «Բունկեր» (որտեղ Գանցը խաղացել է Ադոլֆ Հիտլերին)[11][12] և «Տունը, որ կառուցել է Ջեքը» (որտեղ խաղացել է Վերգիլիոսի դերը)։
Ֆիլմագրություն
1960՝ «Սև գլխարկով պարոնը», պաժ
1976՝ «Լյումիեր»/ Lumière, Հենրիխ Գրյուն
1976՝ «Մարքիզուհի»/ Die Marquise von O… , կոմս
1977՝ «Ամերիկացի ընկերը» / Der Amerikanische Freund, Ջոնաթան Ցիմերման
1978՝ «Տղաները Բրազիլիայից» / The Boys from Brazil, պրոֆեսոր Բրյուկներ
1978՝ «Ձախլիկ կինը» / Die linkshändige Frau, Բրունո
1978՝ «Դանակը գլխում»/ Messer im Kopf (Knife in the Head), բժիշկ Բերտոլդ Հոֆման
2017՝ «Երբ սպանում են օրը» / In Zeiten des abnehmenden Lichts, Վիլհելմ Պովիլայտ
2017՝ «Երեկույթ» / The Party , Գոտֆրիդ
2018՝ «Տունը, որ կառուցել է Ջեքը» / The House That Jack Built , Վերգիլիես
2019՝ «Գաղտնի կյանք» / A Hidden Life, դատավոր Լյուբեն
Հետաքրքիր փաստեր
Էնկի Բիլալի ֆրանսիական գրաֆիկական «Նիկոպոլ» եռագրության վեպերում հեղինակի կողմից գլխավոր կերպարներից մեկը գիտակցորեն նկարագրվել է Բրունո Գանցի դեմքով։ Եռագրության տեքստում հանդիպում են Բրունո Գանցի ֆիլմերի որոշ պաստառներ[13]։