«Բրան» (նորվ.՝ Sportsklubben Brann), ֆուտբոլային ակումբ ՆորվեգիայիԲերգեն քաղաքից։ Ստեղծվել է 1908 թվականի սեպտեմբերի 26-ին։ 1987 թվականից հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում (Թիփելիգա)։ Ակումբը տնային խաղերը անցկացնում է Բերգենի Բրան մարզադաշտում, որտեղ 2007 թվականին գրանցվեց հանդիսատեսի ռեկորդային այցելություն՝ 17,310 մարդ։
«Բրանը» պատմականորեն հանդիսանում է Նորվեգիայի ամենահին ֆուտբոլային ակումբներից։ Բերգենի տարածաշրջանի բնակչույթունը յուրաքանչյուր մրցաշրջանում մշտապես սատարում է Բրանին։ Ակումբը իր առաջին հաղթական մրցաշրջանը անցկացրել է 1961/1962 թվականների առաջնությանը։ 1963 թվականին կրկին դարձել է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության հաղթող։ 1974, 1975, 1976, 1990 և 2006 թվականներին «Բրանը» հասել է մինչև Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլ։ 44 տարի ընդմիջումից հետո՝ 2007 թվականին վերադարձրել է հաղթողի տիտղոսը.
Չնայած սահմանափակ հաջողություններին՝ ակումբը իր երկրպագուներին չի հիասթափեցրել՝ գրավելով նորվեգական լրատվամիջոցների հետաքրքրությունը։ Բերգենում մշտապես պահպանվում է ֆուտբոլային ակտիվ մթնոլորտ։