Ռոբերտ Քլայդ «Բոբի» Ջոնս (անգլ.՝ Robert Clyde "Bobby" Jones, դեկտեմբերի 18, 1951(1951-12-18), Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Չափել Հիլի Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։ 1974 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Հյուստոն Ռոքեթս» ակումբի կողմից՝ 5-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս» և «Ֆիլադելֆիա-76» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 10 մրցաշրջան։ 1982/1983 թվականների մրցաշրջանի ժամանակ Ջոնսը «Ֆիլադելֆիա»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն։ Չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1977, 1978, 1981 և 1982)։ Ութ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1977-1984), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1985)։ 1983 թվականին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։ 1974 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի մեջ։ «Սևնթի Սիքսերս»-ը նրանից հետո անմահացրել է 24-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 774 խաղ, որոնցում հավաքել է 8911 միավոր (11,5 մ/խ), կատարել է 4256 անդրադարձ, 1888 փոխանցում, 1050 խլում և 982 բլոկշոտ[1]։
Բասկետբոլիստի իր կարիերայի առաջին երկու մրցաշրջանը Ջոնսը անցկացրել է ABA-ում՝ «Դենվեր Նագեթս» ակումբի կազմում։ 1975 թվականին ընդգրկվել է ABA մրցաշրջանի սկսնակների հավաքականի մեջ։ 1976 թվականին մասնակցել է ABA բոլոր աստղերի խաղին։ Երկու անգամ ընդգրկվել է ABA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1975, 1976)։ ABA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 167 խաղ, որոնցում հավաքել է 2480 միավոր (14,9 մ/խ), կատարել է 1483 անդրադարձ, 634 փոխանցում, 337 խլում և 337 բլոկշոտ։
1972 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում Մյունխենում անկացվող Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ գրավել է արծաթե մեդալներ։