Բլաքբըրն (անգլ.՝ Blackburn), քաղաք Լանկաշիր կոմսությունում, որը գտնվում է Անգլիայում, Բլաքբըրն գետի Լիդս-Լիվերպուլյան ջրանցքի հարևանությամբ, հանգույցում կա չորս երկաթուղի և շրջակայքում քարածխի հարուստ հանք, Մանչեսթերից հեռու է 38 կմ ըստ ССЗ-ի
Քաղաքի անունը առաջին անգամ հիշատակվել է Blacheborne անվամբ 1086 թ.։ Անվան ծագումը միանշանակ պարզաբանված չէ։ Կա ասված ենթադրություն, որ դա կարող է լինել «bleach» հին անգլերեն բառը, «burn» բառաձևի հետ, «հոսք» իմաստով, հավանաբար, կապված, սպիտակեցման գործընթացի հետ, մաքրում; կարող է լինել, «սուրբ աղբյուր» օգտագործելով նախնադարյան մարդիկ, որոնք եղել են երկաթի դարում[2]։ Բացի այդ, քաղաքի անունը կարող է ունենալ պարզապես «black burn», կամ «սև հոսք» իմաստը[3][4][5]։
XIX դարում Բլաքբըրնը ներկայացրեց իրեն արագ բազմացող ֆաբրիկաների քաղաք, որի բնակչությունը, 1821 թ.-ին չէր գերազանցում 21 940 մարդը, 1888 թ.-ին հասավ 119 039 մարդ, 2006 թվականին՝ 105 085 մարդ։
Իր հին ժամանակներում քաղաքը ոչ ճիշտ կառուցվեց, ուներ քաղաքապետարան, հաճելի այգի, մահուդի պատկերասրահ, բորսա, 14 եկեղեցի, լատիներենի դպրոց հիմնադրված 1567 թ. և մի քանի լանկաստերյան, արհեստի ինստիտուտ, գրադարան և թանգարան։ Արդեն 1650 թվականին հիմնադրվեց կտորեղենի ֆաբրիկան ապահովելով 30000 աշխատատեղ։
Քաղաքը հայտնի է իր «Բլաքբըրն Ռովերս» ֆուտբոլային ակումբով, որը հիմնադրվել է 1875 թվականին և տնային խաղերը անց է կացնում «Իվուդ Պարկ»-ում։ Ակումբը երեք անգամ դարձել է Անգլիայի առաջնության հաղթող, վեց անգամ հաղթել է երկրի գավաթը և մեկ անգամ Ֆուտբոլային լիգայի գավաթ։ Նաև «Ռովերսը» վաղ տարիներին մասնակցել է ՈՒԵՖԱ Գավաթին։