Բեբետո (պորտ.՝ Bebeto, ամբողջական անունը՝ Ժոզե Ռոբերտու Գամա դե Օլիվեյրա (պորտ.՝ José Roberto Gama de Oliveira), փետրվարի 16, 1964(1964-02-16)[1], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ։
Բեբետոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1983 թվականին։ Հանդես է եկել բրազիլական Վիտորիա|«Վիտորիա», (Սալվադոր) «Ֆլամենգո», «Վասկո դա Գամա», «Բոտաֆոգո», իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա», «Սևիլյա», մեկսիկական «Տորոս Նեսա», ճապոնական «Կասիմա Անտլերս» և Սաուդյան Արաբիայի «Ալ Իտտիհադ» ակումբներում։
Իր նորամուտը Բրազիլիայի հավաքականում կատարել է 1985 թվականին։ Մասնակցել է 1990, 1994 և 1998 թվականների աշխարհի առաջնություններին և 1994 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1988 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է և 1996 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականում անցկացրել է 76 խաղ և խփել 42 գոլ։
1989 թվականին Բեբետոն ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։
1994 թվականի աշխարհի առաջնությունից հետո հայտնի է դարձել Բեբետոյի ժեստը, որով նա քառորդ եզրափակչում նշել է Հոլանդիայի հավաքականի դարպասը խփած գոլը։ Նրա կինը խաղից 3 օր առաջ ծննդաբերել էր, և դարպասի գրավումից հետո Բեբետոն վազել է դեպի եզրագիծը, ծալել ձեռքերը և ձևացրել երեխային օրորելու շարժում։ Անմիջապես նրան են միացել Ռոմարիոն և Մազինիոն։
2010 թվականին Բեբետոն ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի կոնգրեսի անդամ[2]։
Թիմային
Ֆլամենգո
Դեպորտիվո Լա Կորունյա
Վիտորիա
Բոտաֆոգո
Բրազիլիայի հավաքական
Անձնական