Բառիմաստ, բառի բառային իմաստ, բառի բովանդակությունն է, այսինքն՝ նրա հնչյունական կազմի և օբյեկտիվ իրականության առարկայի, երևույթի, հատկանիշիև այլնի միջև եղած հարաբերակցությունը։ Բառի բառային իմաստն արտահայտում է առարկաների և երևույթների ճանաչված ոչ բոլոր հատկանիշները, այլ դրանցից միայն այնպիսինները, որոնք էական են համարվում կամ օգնում են մի առարկան տարբերել մյուսից։
Բառի բառային իմաստը տվյալ լեզվով խոսող հանրության գիտակցության մեջ ամրացված օբյեկտիվ իրականության առարկայի, երևույթի նկատմամբ ունեցած բառի վերաբերությունն է, նրա համապատասխանությունը։ Բառի բառային իմաստի առանձնահատկությունն այն է, որ բառն իբրև լեզվական միավոր իր բառային իմաստի համար հարաբերակցվում է արտալեզվային նյութի՝ օբյեկտիվ իրականության առարկաների ու երևույթների հետ։ Վերջիններս հասկացության շնորհիվ անմիջականորեն դառնում են բառիմաստի բաղադրատարր[1]։
Բառի բառային իմաստը գոյանում է նրա առարկայական (իրեղեն) իմաստից ու ածանցային իմաստից։