Բաթու խան (արաբ․՝ باتو خان , մոտ 1205[1], Մոնղոլիա - մոտ 1255[1], Սարայ, Ոսկե Հորդա), մոնղոլական զորավար և քաղաքական գործիչ, Ոսկե Հորդայի կառավարիչ, Ջուչիի և Ուկի-խաթունի որդին, Չինգիզ խանի[3] թոռը։ Հոր մահից հետո (1227) գլխավորել է Ջուչյան ուլուսը։ Բաթուն կրել է նաև Սաին-խան կոչումը, որը նշանակում է «բարեգութ»[4]
1236—1243 թվականներին Բաթու խանը գլխավորեց համամոնղոլական Արևմտյան արշավանքը, որի արդյունում նվաճվեցին պոլովեցյան տափաստանների արևմտյան մասերը, Վոլգյան Բուլղարիան, մերձվոլգյան շրջանները և հյուսիսկովկասյան ժողովորդներին։ Նրա անմիջական ղեկավարությամբ դեպի Ռուսիա կատարվեցին մի քանի արշավանքներ՝ 1237—1238 թվականներին դեպի Ռյազան և Վլադիմիր, 1239 թվականին դեպի Չենիգով և 1240—1241 թվականներին դեպի Կիև. 1241—1242 թվականներին գրավվեցին Լեհաստանը և Հունգարիան մինչև Ադրիատիկի ափերը
1243 թվականին Բաթու խանը վերջացրեց Արևմտյան արշավանքները, երբ իմացավ որ մահացել է Ուգադեյ խանը։ Նրա զորքերը ետ քաշվեցին մինև Ներքին Վոլգա, որն էլ դարձավ Ջուչի ուլուսայի նոր կենտրոնը։ 1243—1246 թվականներին բոլոր ռուսական իշխանները ճանաչեցին Մոնղոլ-թաթարական գերիշխանությունը։
1246 թվականին երբ Գույուկը դարձավ մոնղոլական մեծ խան, մի կողմից Ուգադեյի և Չիգադայի, իսկ մյոս կողմից Ջուչիի և Տոլույի ժառանգների մեջ գժտություններ սկսվեցին։ Գույուկը Բաթուի դեմ արշավանք սկսեց, բայց 1248 թվականին, երբ նրա զորքերը գտնվում էին Մավերաննախրի մոտ, նա հանկարծամահ եղավ։ Վարկածներից մեկի համաձայն նա թունավորվել է Բաթուի կողմնակիցների կողմից։ Հաջորդ խան դարձավ Մոնկեն։
Բաթուին հաջորդներն էին Սարտակը, Տուկանը, Աբուկանը և Ուլագչին։