Աֆոնսու I (պորտ.՝ Afonso I de Portugal, մոտ 1109, Գիմարայնս, County of Portugal, Գալիսիայի թագավորություն - դեկտեմբերի 6, 1185(1185-12-06)[2][3], Կոիմբրիա, Պորտուգալիայի թագավորություն), հայտնի է նաև Աֆոնսու Էնրիկեշ (պորտ.՝ Afonso Henriques), Աֆոնսու Մեծ (պորտ.՝ Afonso o Grande) և Աֆոնսու Հիմնադիր (պորտ.՝ Afonso o Fundador) — Պորտուգալիայի թագավորության հիմնադիր։
Աֆոնսուի և նրա մոր՝ Թերեզայի հարաբերությունները լավ չէին։ Երբ Աֆոնսուն ընդամենը տասնըմեկ տարեկան էր արքեպիսկոպոս Բրագին դարձրեց Աֆոնսուին իր մոր դեմ գործող ընդիմության առաջնորդ, սակայն անհաջողությունից հետո Թերեզա վռնդեց Բրագիին և Աֆոնսուին երկրից։ Երեք տարի անց Աֆոնսուն դարձավ ասպետ ղեկավարեց բանակը և փորձեց վերադարձնել իր հողերը[4]։ Նա հաղթանակ տտարավ իր մոր ուժերի նկատմամբ Գիմերայշում, և վռնդեց վերջինիս երկրից։ Մորը հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռեց մավռերի վրա, 1139 թ. հուլիսի 25-ին Օուրիկի ճակատամարտում կարևորագույն հաղթանակ տարավ, որից հետո նրա զինվորները նրան հռչակեցին Պորտուգալիայի արքա։ Հռոմի Պապի աջակցությունը շահելու նպատակով նա կառուցեց շատ եկեղեցիներ իրեն և իր թագավորությունը հայտարարեց, որպես Եկեղեցու ծառաներ խոստացավ վռնդել զավթիչ մուսուլմաններին Պիրենեյան թերակղզուց։ 1146 թ. մուսուլմաններից հետ վերցրեց Սանտարենը, իսկ 1147 թ. Լիսսաբոնը։ 1179 թ. Եկեղեցուն շնորհեց շատ արտոնություններ, Ալեքսանդր III Հռոմի Պապը նրան հռչակեց Պորտուգալիայի արքա։ 1185 թ. դեկտեմբերի 6-ին Աֆոնսուն մահացավ Կոիմբռայում։ Վերջինս Պորտուգալիայում համարվում է, որպես անկախության հիմնադիր և ազգային հերոս։
{{cite book}}