Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավագ Գեղամի Պետրոսյան (մարտի 16 (29) , 1912 [ 1] , Կամարիս , Երևանի գավառ , Երևանի նահանգ , Կովկասի փոխարքայություն , Ռուսական կայսրություն [ 1] - նոյեմբերի 5 , 2000 (2000-11-05 ) , Երևան , Հայաստան ), հայ երգիչ, դրամատիկական տենոր։ Հայկական ԽՍՀ (1956 ), Ադրբեջանական ԽՍՀ (1962 ) ժողովրդական արտիստ։
Ավագ Պետրոսյանի հուշարձանը Երևանում, ճարտարապետ ` Լևոն Ղալումյան , քանդակագործ ` Տիգրան Արզումանյան
Կենսագրություն
1940-1941 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում ։ 1942 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ։ 1934 թվականից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939 թվականից՝ մեներգիչ։ 1939 թվականին մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ 1941-1989 թվականներից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ 1949-1950 թվականներին վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն [ 2] [ 3] ։
Ստեղծագործական գործունեություն
Համերգային երգացանկում ընդգրկված են եղել հայ, ռուս, արևմտա-եվրոպական կոմպոզիտորների երկեր, հայկական ժողովրդական երգեր[ 4] [ 5] ։
Ազգային օպերաներում մի շարք դերերգերի առաջին կատարողն էր։
Դերերգերից են՝
Կատարումներ
Մրցանակներ
Ավագ Պետրոսյանի մասին
Տեսնել էր պետք այդ օրերի «Դավիթ Բեկ» օպերան։ Ավագ Պետրոսյանը կատարում էր զինվոր Սանթուրի արիան, և երբ կատարում էր «Արցունք մի՛ թափեք իմ գերեզմանին» արիան, բոլորս՝ թե՛ խաղընկերները, թե՛ հանդիսատեսը հուզվում էինք իր հետ միասին։
Հիշատակ
2014 թվականի հունիսի 11-ին Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում տեղադրվել է Ավագ Պետրոսյանի հուշարձանը [ 7] ։
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 260—261.
↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 .
↑ ««Հնագույն մշակույթ ունեցող ազգերի մենաշնորհներից է մեծարել հանճարներին»» . Առավոտ - Նորություններ Հայաստանից . Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին .
↑ «Ավագ Պետրոսյան | Music of Armenia» . www.musicofarmenia.com . Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին .
↑ «Անկրկնելի «Սարոն» 100 տարեկան է դառնում» . Առավոտ - Նորություններ Հայաստանից . Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին .
↑ Ավագ Պետրոսյան, Սարոյի արիա, «Բարձր սարեր»
↑ «Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը» . Առավոտ - Նորություններ Հայաստանից . Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին .
Արտաքին հղումներ