Տեղակայված է Նիկոսիա քաղաքից 40 կմ դեպի արևմուտք։ Բնակչության թվով այս արվարձանը Կիպրոսի ամենամեծ համայնքներից մեկն է։
Կղզու միակ Կոկա-Կոլայի գործարանը գտնվում է հենց այս արվարձանում։ Համայնքը ունի նաև 4 պուրակներ, 3 տարրական դպրոց և մեկ ավագ դպրոց։ Արվարձանում շատ են կատուները, որոնց թշնամական են վերաբերվում մարդիկ։ Կատուների շատության պատճառով հյուսվել են ոչ իրական պատմություններ։
Բնակչություն
Ըստ 2011 թվականի տվյալների գյուղի բնակչությունը կազմել է 12,456 մարդ[14]։
Այոս Դոմետիոսը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Հնում արվարձանը եղել գյուղ և գտնվել է Նիկոսիայից 4 կմ դեպի արևմուտք։ Այոս Դոմետիոսի մասին հիշատակումներ կան դեռ ֆրանկների ժամանակներում։ Գյուղի անունը դարձել է Այոս Դոմետիոս, ի պատիվ Սուրբ Դմետիոսի, ով երիտասարդ հասակում դարձել է քրիստոնյա։ Հռոմի կայսրը մեղադրեց նրան ժաղվրդին խաբելու մեջ, Դոմետիոսը պատասխանում է, որ այս անվնաս մարդիկ այցելում են նրան և նա չի կարող պարզապես նրանց ետ ուղարկել։ Կայսրը վիրավորվելով պատասխանից հրամայում է քարկոծելով սպանել նրան։ Արվարձանի եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, մի փոքր բլրի վրա ի պատիվ Դոմետիոսի և այժմ կոչվում է հենց նրա անունով։ Եկեղեցին այժմ հանդիսանում է համայնքի հիմնական տեսարժան վայրը։
↑«C1. POPULATION ENUMERATED BY SEX, AGE, DISTRICT, MUNICIPALITY/COMMUNITY AND QUARTER (1.10.2011)», Population - Place of Residence, 2011, Statistical Service of the Republic of Cyprus, 2014 թ․ ապրիլի 17, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին, Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին