- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այիա Մարինա (այլ կիրառումներ)
Այիա Մարինա (հուն․՝ Άγια Μαρίνα, թուրքերեն՝ Gürpınar), գյուղ Կիպրոսի Հանրապետության Նիկոսիայի շրջանում։ Տեղակայված է Նիկոսիա քաղաքից 24 կմ դեպի արևմուտք։ Գյուղը դե ֆակտո գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կոչվող պետության կազմում։ Գյուղն իր հունական անունը (Άγια Μαρίνα) ստացել է Սուրբ Մարինայի անունից[3]։ Այժմ գյուղը օգտագործվում է որպես թուրքական ճամբար[4]։
Բնակչություն
Ըստ 2001 թվականի տվյալների գյուղը լքված է[5]։ Մինչ 1974 թվականը գյուղի բնակչությունը եղել է մոտ 700 մարդ, որոնք հիմնականում թուրք կիպրացիներ և մարոնականներ էին։ 700-ից 420-ը մարոնականներ էին մնացած բնակիչները թուրք կիպրոսցիներ։
Ծանոթագրություններ