Ամմանի մարզ կամ Մայրաքաղաքային մարզ (արաբ․՝ محافظة العاصمة)՝ մուհաֆազաՀորդանանի կենտրոնական հատվածում։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը համարվում է Ամմանքաղաքը, որը նաև հանդիսանում է Հորդանանի մայրաքաղաքը։ Տարածքը կազմում է 7579 կմ²։ Այդ ցուցանիշով Ամմանի մարզը Հորդանանում գտնվում է 3-րդ տեղում։
Բնակչության թվով Ամմանի մարզը հանդիսանում է ամենաշատ բնակեցված մարզը Հորդանանում։ Հորդանանի 2015 թ. մարդահամրի համաձայն՝ Ամմանի մարզի բնակչությունը գերազանցում է 4 միլիոնը, որոնց մոտ 36%-ը (1.45 միլիոն) օտարերկրացիներ են։ Բնակչության աճի և օտարեկրացիների մեծ թվի պատճառը հարևան երկրներից փախստականների ներհոսքն է երկիր[1]։
Մարզում բնակչության միջին խտությունը՝ 528.7 մարդ/կմ²։ Մարզի պաշտոնական լեզուն, ինչպես Հորդանանիմյուս մարզերում համարվում է արաբերենը։ Սուննի իսլամը համարվում է մարզի բնակչության ճնշող մեծամասնության կողմից դավանվող կրոնը։
Ամմանի մարզի տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներից։ Մարզի տարածքում՝ Այն Ղազալ բնակավայրի մոտակայքում, հայտնաբերվել են մոտ մ.թ.ա. 7250 թվականին թվագրվող հին քաղաքակրթությունների մնացորդներ, որոնք Մերձավոր Արևելքի ամենամեծ նախապատմական հուշարձաններերից են։
Ամմանը, որն այն ժամանակ կոչվում էր Ռաբաթ Ամմոն, ամմոնացիների թագավորության մայրաքաղաքն էր։ Հելլենիստական և հռոմեական շրջանում քաղաքը կոչվում էր Ֆիլադելֆիա, և հանդիսանում էր հռոմեական Դեկապոլիսի 10 քաղաքներից մեկը։ Արաբական նվաճումներից հետո քաղաքը կրկին սկսեց կոչվել Ամման։