Ամհարերեն, սեմական լեզվաընտանիքի հարավային խմբին պատկանող լեզու, Եթովպիայի պետական լեզուն։
Հստակ տարբերակում է միայն բայը, անունը և եղանակավորող բառ-մասնիկները, չկա գոյականի և ածականի որոշակի տարբերակում (նույնը և նախդիրի և շաղկապի միջև)։ Ունի թույլ շեշտ։
Ամհարական գիրը եթովպիական գիրն է՝ լրացուցիչ նշաններով հանդերձ։ Ամհարերեն գրելու և տպելու համար պահանջվում է շուրջ 296 նշան։ Գրավոր հիշատակարանները սկիզբ են առնում 14-15-րդ դարերից[6]։