Ալբանագիտություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է ալբաներենը, ալբան ժողովրդի մշակույթը, արվեստը, գրականությունը, տարազը, պատմությունը՝ հիմնական ուշադրությունը նվիրելով ալբաներենին և կիրառելով համապատասխան գիտական մեթոդներ։
Հումանիտար գիտության այդ ճյուղն իր տարբեր ենթաճյուղերով առավել համակարգված ձևով առաջ է տարվել Տիրանայի ալբանագիտության թագավորական ինստիտուտի, հետագայում՝ Կոսովոյի վարչական կենտրոն Պրիշտինայի ալբանագիտության ինստիտուտի և Ալբանիայիգիտությունների ակադեմիայի ծավալած գործունեության շնորհիվ. գիտական այդ օջախները հիմնադրվել են համապատասխանաբար 1940, 1960 և 1972 թվականներին[5][6]։
↑Philip Baldi (1983). An Introduction to the Indo-European Languages. SIU Press. էջեր 87–88. ISBN978-0-8093-1091-3. «In fact, Albanian was not established definitively Indo-European until the latter part of the nineteenth century, when certain structural and lexical correspondences that demonstrated the Indo-European character of the language were noted (especially by Gustav Meyer)»
↑Robert Elsie (2010 թ․ նոյեմբերի 15). Historical Dictionary of Kosovo. Scarecrow Press. էջ 26. ISBN978-0-8108-7483-1. «The core of the present Albanological Institute was founded on 1 June 1953 with four staff members: Ilhami Nimani, Selman Riza,»