Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբրահամ Միքայելի Աբրահամյան (օգոստոսի 8, 1950(1950-08-08), Խրամորթ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 1992(1992-03-31), Հարավ, Ասկերանի շրջան, Արցախ), հայ զինվորական, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Համառոտ կենսագրություն
Աբրահամ Աբրահամյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 8-ին, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1967 թվականին ընդունվել է Հայաստանի Ղափանի լեռնամետալուրգիական տեխնիկումը։ 1969-1971 թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։
Զորացրվելուց հետո ավարտել է Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումը և աշխատանքի անցել Հրազդան քաղաքում։ 1975 թվականին գերազանցությամբ ավարտել է Թբիլիսիի թիվ 344 զինվորական ուսումնարանը, սպայի կոչումով ծառայության անցել Ստեփանակերտում տեղակայված Խորհրդային բանակի զորամասում, իսկ 1984 թվականին, զորամասի հրամանատարության երաշխավորագրով ծառայության է ուղարկվել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ Հինգ տարի (1984-1989 թթ.) ծառայել է Օդերի-Ֆրանկֆուրտ քաղաքում տեղակայված զորամասում։ 1989 թվականին ընտանիքով վերադարձել է Ստեփանակերտ և ծառայությունը շարունակել Խորհրդային բանակի զորամասերց մեկում։
1991 թվականին կամավոր զինվորագրվել է Ասկերանի հետախուզական ջոկատին։ Մասնակցել է Խոջալուի, Խրամորթի համար մղված մարտերին։
Զոհվել է 1992 թվականի մարտի 31-ին, Հարավ գյուղում։
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հուղարկավորված է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
|