ԱԶ Ալկմար (հոլ.՝ AZ Alkmaar), հոլանդական ֆուտբոլային ակումբ Ալկմարից։ Ակումբը հիմնադրվել է 1967 թվականին և ներկայումս հանդես է գալիս Էրեդիվիզիում՝ Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնում։ Տնային հանդիպումներն անցկացնում է ԱՖԱՍ մարզադաշտում։
ԱԶ-ն հաղթել է Նիդերլանդների առաջնությունը 2 անգամ՝ 1980-81 և 2008-09 մրցաշրջաններում։ 1981 թվականին նրանք դուրս եկան ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ[1], սակայն այստեղ 5-4 հաշվով պարտվեցին Իպսվիչ Թաունին։ Բացի այդ, ԱԶ-ն 4 անգամ հաղթել է Նիդերլանդների գավաթը։