Լիոնը ծնվել է Հյուսիսային Դակոտա նահանգի Բոուբելլս քաղաքում։ Հետո նա տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում սովորելու համար։ Ավարտելուց հետո նա մեկնել է Անգլիա իր կարիերան կինոասպարեզում սկսելու համար, որից հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ և 1930-1950 թվականների ընթացքում աշխատել որպես խմբագիր, բացառությամբ 1932 թվականին մեկ դերակատարման[4]։ Աշխատել է 29 ֆիլմում որպես խմբագրի օգնական կամ խմբագիր, ներառյալ «Տղամարդիկ նրա կյանքում» (1941),«Մարմին և հոգի» (1947) և «Երիտասարդները և քաջերը» (1963) ֆիլմերը։
Այնուհետև անցել է ռեժիսուրայի և համահիմնադրել է United Pictures Corporation-ը 1966 թվականին։ 1970 թվականին վաստակած հանգստի անցնելուց առաջ նա հասցրել է աշխատել նաև ավելի քան 20 ֆիլմերի վրա։
1993 թվականին Լայոնը հրատարակել է իր մեմուարները՝ «Ճակատագրի պտույտները․ օսկարակրի միջազգային կարիերան»[5]։
Լայոնը մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 8-ին Արիզոնայի Գրին Վելլի քաղաքում[6][7]։
Ֆիլմերի ընտրանի
Դերակատարում
Հնարավորություն (1918)
Հիպնոսվածը (1932)
Խմբագրման աշխատանքներ
Խմբագրի օգնական. 10 ֆիլմում
Ֆիլմի խմբագիր․ 19 ֆիլմում, որոնցից առաջինն էր «The Basketball Fix» (1951)
Ռեժիսոր (գեղարվեստական ֆիլմեր)
Crazylegs (1953)
The Bob Mathias Story (1954)
Cult of the Cobra (1955)
The Great Locomotive Chase (1956)
Bailout at 43,000 (1957)
The Oklahoman (1957)
Gunsight Ridge (1957)
Escort West (1958)
South Seas Adventure (1958 - first segment)
Tomboy and the Champ (1961)
The Young and The Brave (1963)
Destination Inner Space (1966)
Castle of Evil (1966)
The Money Jungle (1967)
The Destructors (1968)
The Girl Who Knew Too Much (1969)
Ռեժիսոր (հեռուստասերիալ)
1952-1964 թվականների ընթացքում Լայոնը ռեժիսորական աշխատանք է տարել ԱՄՆ-ի 17 տարբեր հեռուստասերիալների 42 դրվագների վրա, ինչպես նաև հանդես եկել որպես ռեժիսոր Ուոլտ Դիսնեյի 25 դրվագանոց «Սպինի ու Մարթիի արկածները» ֆիլմում[8]։