Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրե (ֆր.՝ Francisque Joseph Duret, հոկտեմբերի 19, 1804(1804-10-19)[1][2][3][…], Փարիզ - մայիսի 26, 1865(1865-05-26)[4][2][3][…], Փարիզ[5]), ֆրանսիացի ռոմանտիկ քանդակագործ։
Կյանքը և ստեղծագործությունը
Ֆ. Ժ. Դյուրեն սովորել է Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոյ քանդակագործի մոտ։ 1823 թվականին Դյուրեն պարգևատրվել է Հռոմեական մրցանակով, նշանակալից դրամական պարգևատրությամբ, որը նրան հնարավորություն տվեց 4 տարի ապրելու Իտալիայում։ Այդ ժամանակաշրջանում Դյուրեն հաճախակի գնում է Նեապոլ, որտեղ անտիկ արձաններից պատճեններ է կատարում։ 1831 թվականին քանդակագործին շնորհվում է ոսկե մեդալ «Մերկուրի քնար ստեղծող» կոմպոզիցիայի համար։ 1833 թվականին Դյուրեն ստեղծում է «Տարանտելա պարող ձկնորսը» (այն ներկայումս գտնվում է Փարիզի Լուվրում), իսկ 1836 թվականին «Համպատրաստից սիրային երգ երգող»։
Դյուրեն կատարում է նաև Վերսալի պալատների զարդարման պատվերները, որոնց համար ստեղծում է Մոլիերի, Ժանա դե Դյունուայի և Ռեշելեի քանդակները։ Սեն Մադլեն եկեղեցու համար կերտում է Քրիստոսի և Գաբրիել հրեշտակապետի արձանները։
Ֆրանսիական թատրոնի համար՝ Կատակերգությունների և Ողբերգությունների քանդակները, ինչպես նաև Ռաշել դերասանուհու քանդակը։ 1860 թվականին վարպետը ավարտում է Սան-Միշել շատրվանը Փարիզի Սան-Միշել բուլվարի համար։ Ֆ.Ժ. Դյուրեն դասավանդել է, նա Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի պրոֆեսոր է եղել։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Francisque Duret (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Francisque Joseph Duret // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00056318
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lavigne H. état civil d'artistes français (ֆր.) — Paris: 1881. — P. 73.
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2013.
- ↑ 6,0 6,1 6,2 Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 142.
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|