Ռոթի ստեղծագործություններին, որոնց գործողությունները սովորաբար ծավալվում են իր ծննդավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, բնորոշ են զգալի չափով ինքնակենսագրական բնույթը, խոհականությունը, իրականության և հորինվածքի միջև որոշակիության մշուշապատումը, զգացմունքայնությունը, հնարամիտ ու նրբագեղ ոճը, ամերիկյան ինքնության դրդիչ հետազոտումը[16]։
Ռոթն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1959 թվականին լույս ընծայած «Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս» (Goodbye, Columbus) նորավեպով, որի համար ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում (U.S. National Book Award for Fiction)[17]: Նա դարձել է իր սերնդի առավելագույն պարգևների արժանացած ամերիկացի գրողներից մեկը. երկուական անգամ Գրքի ազգային մրցանակ և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ, երեք PEN/Faulkner մրցանակ, Պուլիտցերյան մրցանակ՝ 1997 թվականին հրատարակած «Ամերիկյան հովվերգություն» (American Pastoral) վեպի համար[18], որտեղ հանդես է գալիս նրա ստեղծած հանրահայտ կերպարներից մեկը՝ Նաթան Ցուկերմանը։ Ցուկերմանյան շարքի ևս մեկ ծավալուն երկ՝ «Մարդկային դրոշմ» (The Human Stain) վեպը 2000 թվականին շահել է Մեծ ԲրիտանիայիWH Smith մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն գիրք։ 2001 թվականինՊրահայում Ռոթին շնորհվել է ևս մեկ անչափ հեղինակավոր պարգև՝ Ֆրանց Կաֆկայի մրցանակ։ Նրա ստացած գրական հիշարժան պարգևներից են նաև Աստուրիասի արքայազնի մրցանակը[19], PEN/Allen հիմնադրամի մրցանակը՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[20][21][22]։
Կենսագրություն
Ֆիլիպ Ռոթը ծնվել է 1933 թվականիմարտի 19-ին, Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում[23]։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել ծննդավայրի հարևանությամբ գտնվող Վիքվեյքում[23]։ Ծնողները Ուկրաինայից գաղթած հրեաներ էին։ Հայրն աշխատում էր որպես ապահովագրական գործակալ[24]։ 1950 թվականին ավարտելով Վիքվեյքի ավագ դպրոցը[25]՝ Ֆիլիպը մեկ տարի հաճախել է Նյուարքի Ռաթգրզ համալսարան, ապա տեղափոխվել Փենսիլվանիա նահանգի Բաքնել համալսարան, որտեղ ստացել է անգլերենի բակալավրի որակավորում, ընտրվել ուսանողական պատվավոր Phi Beta Kappa ընկերության անդամ։ Այնուհետև ուսումը շարունակել է Չիկագոյի համալսարանում, 1955 թվականին ավարտել՝ ստանալով արվեստների և անգլիական գրականության մագիստրոսի որակավորում[26], որոշ ժամանակ աշխատել այդ համալսարանում որպես գրական վարպետության ծրագրի հրահանգիչ[27]։ Այդ նույն տարում Ռոթը ծառայության է անցել ամերիկյան բանակում, բայց առողջական խնդիրների պատճառով շուտով զորացրվել է ու վերադարձել Չիկագո՝ նպատակ ունենալով շարունակել ուսումը բանասիրական գիտությունների դոկտորի կոչում ստանալու համար, սակայն մեկ տարի անց դուրս է մնացել[28]։ Որոշ ժամանակ գրական վարպետություն է դասավանդել Այովայի, ապա՝ Փրինստոնի համալսարանում, այնուհետև՝ գրականության համեմատական պատմություն՝ Փենսիլվանիայի համալսարանում։ 1991 թվականին հրաժեշտ է տվել մանկավարժական աշխատանքին[27]։ Թե՛ ուսանելու և թե՛ դասախոսելու տարիներին Ռոթը միաժամանակ ստեղծագործել է. պատմվածքներ, գրախոսություններ, քննադատական հոդվածներ է գրել տարբեր պարբերականների, այդ թվում՝ The New Republic-ի համար։
1959 թվականին հրատարակել է պատմվածքների ու վիպակների իր առաջին ժողովածուն, 1962-ին՝ առաջին վեպը՝ «Թքած ունենալ»-ը։ Նրան լայն ճանաչում է բերել հատկապես 1969 թվականին լույս ընծայած «Դերձակի ցավը» վեպը, որին գրաքննադատներն ու ընթերցողները ծայրահեղ հակասական բնութագրումներ են տվել. ոմանք համարել են «ամենակեղտոտ գիրքը», ոմանք էլ՝ գլուխգործոց (այդ երկը թարգմանվել է նաև հայերեն)։ Բեսթսելլեր է դարձել նաև «Դավադրություն Ամերիկայի դեմ» վեպը։
Ֆիլիպ Ռոթը հեղինակավոր բազմաթիվ գրական մրցանակներից բացի արժանացել է պետական բարձր պարգևների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային հումանիտար մեդալի, Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի Emerson-Thoreau մեդալի, Գրքի ազգային հիմնադրամի՝ «Ամերիկյան գրականության մեջ նշանակալի ներդրման համար» մեդալի[29] Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն՝ «Պատվո լեգեոնի» շքանշանի[30][31]... Ռոթի գրական վաստակը գնահատելով՝ նրա անունով են կոչել հայրենի Նյուարքի հրապարակներից մեկը։
Մեծարելով Ֆիլիպ Ռոթին՝ որպես գրական վաստակաշատ գործչի ու մանկավարժի՝ նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Փենսիլվանիայի[32], այդ նույն նահանգի Բաքնել, Նյու Յորքի Կոլումբիա[33], Նյու Ջերսիի Ռաթգրզ[34][35], Ռոդ Այլենդի Բրաուն[36], ՄասաչուսեթսիՀարվարդ[37] համալսարանները, Նյու Յորքի Բերդ քոլեջը[38], Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանը[39]։
Մատենագրություն
Դեյվիդ Քիփեշի մասին եռագրությունը
«Կուրծքը» / The Breast}} / (1972)
«Ցանկության պրոֆեսորը» / The Professor of Desire (1977
↑See The New York Times, Monday, September 30, 2013, p. C4. Congratulations Philip Roth on being named Commander of the Legion of Honor by the Republic of France. Vintage/Houghton Mifflin Harcourt.
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Bloom, Harold, ed., Modern Critical Views of Philip Roth, Chelsea House, New York, 2003.
Bloom, Harold and Welsch, Gabe, eds., Modern Critical Interpretations of Philip Roth's Portnoy's Complaint, Chelsea House, 2003.
Cooper, Alan, Philip Roth and the Jews (SUNY Series in Modern Jewish Literature and Culture), SUNY Press, Albany, NY, 1996.
Kinzel, Till, Die Tragödie und Komödie des amerikanischen Lebens. Eine Studie zu Zuckermans Amerika in Philip Roths Amerika-Trilogie (American Studies Monograph Series), Heidelberg: Winter, 2006.
Карасик Ольга Борисовна Этническое своеобразие романов Филипа Рота. Казань, 2009. 135 с. ISBN 978-5-87730-403-1
Saxton, Martha (1974) Philip Roth Talks about His Own WorkLiterary Guild June 1974, n.2. Also published in Philip Roth, George John Searles (1992) Conversations with Philip Roth p. 78