- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլիպ II (այլ կիրառումներ)
Ֆիլիպ II Օգոստոս (ֆր.՝ Philippe Auguste, օգոստոսի 21, 1165[1], Փարիզ - հուլիսի 14, 1223[1], Մանտ լա Ժոլի), Ֆրանսիայի թագավոր 1180 թվականից։ Կապետինգների դինաստիայից։
Հենվելով մանր և միջին ֆեոդալիզմի, եկեղեցու վրա, դաշնակցելով քաղաքների հետ (դոմենից դուրս գտնվող քաղաքներին լայնորեն շնորհել է քաղաքային ազատություններ)՝ վարել է Ֆրանսիայի միավորման և պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ 1186 թվականին իր դոմենին է միացրել Վերմանդուան, 1189 թ.-ին՝ Բերրիի և Ռեյմսի դքսությունները, 1202-1206 թթ.-ին անգլիացիներից վերանվաճել է Նորմանդիան, Մենը, Անժուն, Տուրենը, Պուատուի մեծ մասը։
1206 թվականի պայմանագրով Անգլիան հրաժարվել է Լուարից հյուսիս ընկած ֆրանսիական հողերից։ Այնուհետև իր դոմենին է միացրել Օվերնի (1213), Արտուայի (1214) կոմսությունները, ապա՝ Լանգեդոկը։ Ֆիլիպ II Օգոստոսն իրականացրել է վարչական և ֆինանսական մի շարք բարենորոգումներ։ 1189-1191 թվականներին խաչակրաց 3-րդ արշավանքի առաջնորդներից էր։
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|