Օր առաջին ռուս.՝ День первый |
---|
Երկիր | ԽՍՀՄ |
---|
Ժանր | դրամա |
---|
Թվական | 1958 |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Ռեժիսոր | Ֆրիդրիխ Էրմլեր |
---|
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Իսաև |
---|
Դերակատարներ | Էդուարդ Բրեդուն, Olha Reus-Petrenko?, Ինոկենտի Սմոկտունովսկի, Կոնստանտին Սկորոնոգատով, Ալեքսանդր Լարիկով, Յուրի Տոլուբեև, Gleb Yuchenkov?, Լեոնիդ Լյուբաշևսկի, Կոնստանտին Ադաշևսկի, Igor Bogolubov?, Ալեքսանդր Սուսնին, Վասիլի Մերկուրև, Anatoly Alekseyev?, Գեորգի Ժժենով, Իվան Սելյանին, Վլադիմիր Տրոշին և Անտոնինա Պավլիչևա |
---|
Երաժշտություն | Օլեգ Կարավայչուկ |
---|
Կինոընկերություն | Լենֆիլմ |
---|
«Օր առաջին» (ռուս.՝ «День первый»), խորհրդային լիամետրաժ գունավոր պատմա-հեղափոխական գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1958 թվականին ռեժիսոր Ֆ. Մ. Էրմլերի կողմից[1][2]։
Սյուժե
1917 թվականի հոկտեմբերի տագնապալի օրերին Վիբորգի կողմից Սմոլնի է գնում սովորական աշխատավոր տղա՝ Նիկոլայ Տիմոֆեևը։ Նրա հետ գնում է իր հղի կինը՝ Կատյան։ Պետրովն ընկնում է Հոկտեմբերյան հեղափոխության իրադարձություների հորձանուտը․ նա մեկնում է Պետրոպավլովյան ամրոց՝ աշխատանքային ջոկատների համար զենք ձեռք բերելու համար, մտնում է Ձմեռային պալատ կանանց «մահվան գումարտակի» ուղեկալների միջոցով, որպեսզի ժամանակավոր կառավարությանը անվերապահ կապիտուլյացիայի վերջնագիր փոխանցի, մասնակցում է ձմեռային գրոհին։ Բայց հենց դարպասի մոտ նրան խոցում է յունկերի գնդակը։ Անմխիթար վշտով ամուսնու դիակի վրա է խոնարհվում Կատյան։ Ապրումներից նա սկսում է ծննդաբերել։ Կարմիրգվարդիականները շինելի վրա նրան տեղափոխում են Գլխավոր շտաբի շքամուտք։ Շուտով լույս աշխարհ է գալիս նոր աշխարհի նոր մարդը։
Դերերում
Մրցանակներ
1959 թվականին Կիևում անցկացված համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Օ. Պետրենկո)։
Ծանոթագրություններ