Քո սիրող ընկերը (ռուս.՝ Твой любящий друг), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորը Ելենա Բարինովան է։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Լուիս Քերոլի մանկական պիեսների և պատկերազարդումների։ Անդրեյ Խրժանովսկու սցենարով նկարահանած առաջին մուլտֆիլմերից մեկն է, որն ստեղծվել է ըստ դասականների գեղարվեստական, գրական և երաժշտական ստեղծագործությունների[1]։
Սյուժե
Ալիսը Հրաշքների աշխարհում հայտնի գրքի հեղինակ Լուիս Քերոլը գրել է շատ ուրիշ զարմանալի պատմություններ ևս։ Նրանցից մի քանիսը նա նվիրել է իր ընկերներին` երեխաներին` նրանց նամակներ գրելով։
Նամակ Էդիտային։ Սա պատմություն է մի տարօրինակ ջենթլմենի մասին, որը Քերոլի հետ նստած էր նույն խցիկում և տարօրինակ կերպով էր խոսում։ Քերոլը նրան պատասխանում էր նույնկերպ։ Նամակի վերջում. «Ի դեպ, լուծիր խնդիրը։ Կատուն մեկ րոպեի ընթացքում ուտում է մեկ մուկ։ Որքա՞ն ժամանակում է կատուն ուտում 60 հազար մուկ։ Կարծում եմ, որ ավելի շուտ մկները կուտեն կատվին»։
Նամակ Բերտին։ Երեք կատուների այցի և երեք զանգերի պատմությունը, որոնք անհրաժեշտ է զանգահարել նախքան ընթրիքը։ Այնուհետև կատուները հետապնդում են զանգերին տնով մեկ։
Նամակ Գերտրուդին։ Ծանր նամակի և փոստատարի պատմությունը։ Ստորագրված է. «Քո սիրող ընկեր` Լուիս Քերոլ»։
Հեղինակներ
- Սցենարի հեղինակ՝ Անդրեր Խրժանովսկի
- Ռեժիսոր՝ Ելենա Բարինովա-Նեչաևա
- Բեմադրող նկարիչներ՝ Նատալյա Չերնիշյովա, Յուրի Վաշչենկո
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Բիստրյակով
- Հնչյունային օպերատոր՝ Վ. Շիգոլ
- Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ալեքսանդր Լավրով, Լ. Տկաչիկովա, Սերգեյ Կուշներով, Մ. Յարեմկո, Իգոր Կովալև
- Ռեժիսորի օգնական՝ Վ. Րյաբկինա
- Մոնտաժող՝ Ս. Վասիլևա
- Նկարիչներ՝ Տ. Չերնի, Օ. Յանկովսկայա, Լ. Սնեժկո, Ա. Լապա
- Տեքստը կարդում է՝ Ալբերտ Ֆիլոզով
- Ֆիլմում օգտագործվում է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը
- Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
- Ֆիլմի տնօրեն՝ Ի. Մազեպա
Ճանաչում և գնահատականններ
Մուլտֆիլմն ընդգրկվել է 2011 թվականի Մոսկվայում կայացած Մեծ կինոփառատոնի Անդրեյ Խրժանովսկու հետահայաց ցուցադրության մեջ[2]։
Գրականության խորացված ուսումնասիրության դասարանների համար 20-րդ դարի ռուս գրականության դասագրքի հեղինակ, վաստակավոր ուսուցիչ Եվգենիա Աբելյուկը խորհուրդ տվել այս մուլտֆիլմը, ի թիվս Խրժանովսկու այլ գործերի, ցուցադրել ավագ դպրոցի աշակերտներին[1]։
Վերաթողարկում
DVD ձևաչափով վերաթողարկվել է «Ծղոտե ցլիկը» մուլտֆիլմերիի հավաքածուում[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ