Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։
«Քո մեղքը» (իսպ.՝ Culpa tuya)[1], սպասվող իսպանական ռոմանտիկ դրամա, որը հիմնված է Մերսեդես Ռոնի«Մեղավորներ» վիպաշարի վրա, ռեժիսորը Դոմինգո Գոնսալեսն է, իսկ գլխավոր դերակատարները Գաբրիել Գևարան և Նիկոլ Ուոլիսը։ «Իմ մեղքը» (2023) ֆիլմի շարունակությունն է:
Սյուժե
Ֆիլմը պատմում է Նիկի և Նոայի սիրավեպի մասին, որոնք այժմ սկսում են իրենց համալսարանական կյանքը և մասնագիտական կարիերան, սակայն բախվում են նոր խոչընդոտների, այդ թվում Նիկի վրեժխնդիր նախկին ընկերուհու հետ[2]։
Այն «Իմ մեղքը» ֆիլմի շարունակությունն է, որը նկարահանվել է երրորդ մասի՝ «Մեր մեղքը» ֆիլմի հետ միասին: Երկու ֆիլմերի համատեղ նկարահանումներն ավարտվել են Մադրիդում՝ 2024 թվականի փետրվարին[5]։ Ֆիլմը նկարահանվել է Pokeepsie Films ընկերության կողմից (Ալեքս դե լա Իգլեսիա և Կարոլինա Բանգ)[5]։
Թողարկում
Ֆիլմը էկրաններին է հայտնվելու 2024 թվականի դեկտեմբերի 27-ին[4]։
Ծանոթագրություններ
↑«Your Fault». Amazon MGM Studios. Վերցված է 26 September 2024-ին.