Քինգսթոն, քաղաք ԱՄՆ Նյու Յորք նահանգում։ Գտնվում է Նյու Յորքից 146 կմ հյուսիս՝ Հուդզոն գետի երկայնքով։ Քաղաքը Օլսթերի շրջանի կենտրոնն է[2]։
Պատմություն
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1614 թվականին՝ որպես հոլանդական փոքր առևտրային կետ Հուդզոն և Էսոպուս գետերի միախառնման վայրում։ 1653 թվականին հոլանդացիներն այստեղ հիմնել են փոքրիկ գյուղ, որը կոչվում էր Էսոպուս (հետագայում՝ Wiltwyck, անգլ.՝ Wild woods)։
1777 թվականին Քինգսթոնը դարձել է Նյու Յորք նահանգի առաջին մայրաքաղաքը։ Սարատոգայի ճակատամարտից կարճ ժամանակ անց քաղաքն ամբողջությամբ այրվել է բրիտանական զորքերի կողմից։ 1797 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Օլբանի[3]։
Աշխարհագրություն
Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 22,4 կմ², գտնվում է Հուդզոն գետի արևմտյան ափին։
Քինգսթոնը ոչ պաշտոնապես բաժանված է 3 թաղամասի՝ ափթաուն, միդթաուն և դաունթաուն։ Քաղաքում անցկացվում են տարբեր փառատոններ, ինչպիսիք են՝ Քինգսթոնի ջազ փառատոն, Բրիտանական զորքերի կողմից քաղաքի ոչնչացում (իհարկե, առանց քաղաքի շենքերը քանդելու)։
Հայտնի անձինք
- Ջոն Վանդերլին (1775-1852)՝ ամերիկացի նկարիչ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ