Փիթեր Ջոնի Քութուջյան (սեպտեմբերի 17, 1961(1961-09-17), Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ)[1], ամերիկահայ քաղաքական գործիչ, Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի շերիֆ և Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ։
Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատ
Քութուջյանը ծագումով հայ է[2]։ 1996 թվականին ընտրվել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի անդամ, որից առաջ եղել է Միդլսեքս շրջանի նախկին շրջանային դատախազի օգնականը[3]։ 2001-2005 թվականներին եղել է Առողջապահության հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողովի անդամ, իսկ 2003-2005 թվականներին՝ հանձնաժողովի նախագահը։ 2005-2009 թվականներին Քութուջյանը եղել է Հանրային առողջապահության հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողովի նախագահ։ 2009 թվականից մինչև Ներկայացուցիչների պալատից հեռանալը եղել է Ֆինանսական ծառայությունների համատեղ հանձնաժողովի նախագահ[4]։
Միդլսեքս շրջանի շերիֆ
2011 թվականի հունվարի 14-ին Քութուջյանը նահանգապետ Դևալ Պատրիկի կողմից նշանակվել է Միդլսեքս շրջանի դատական և վարչական ղեկավար՝ ստանալով Ջեյմս ԴիՊաոլայի լիազորությունները, որը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 26-ին[3]։
Ընտրական քարոզարշավ
Քութուջյանը 2013 թվականին առաջադրվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատուկ ընտրություններում։ Նա առաջադրվել է Մասաչուսեթսի 5-րդ շրջանի ներկայացուցիչ[5]։ Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում Քութուջյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ