Պուենտե-դե-Տոլեդո (իսպ.՝ Puente de Toledo), կամուրջ Մադրիդում, Տոլեդո փողոցի մի մաս։
Տոլեդո կամուրջը կառուցվել է Մանսանարես գետի վրա 1718-1732 թթ. բարոկկո ոճով, ըստ ճարտարապետ Պեդրո Րիբերոյի կազմած նախագծի, 1680 թ. ջրհեղեղից ավերված կամուրջի փոխարեն։
Պուենտե-դե-Տոլեդո կամուրջը իրենից ներկայացնում է 4,95 լայնութամբ գրանիտե հետիոտնային կամուրջ, որտեղ տրանսպորտային յուրաքանչյուր միջոցի մուտքն արգելվում է։ Կամուրջը ճանաչվել է որպես ճարտարապետական հուշարձան և 1956 թվականին ընդգրկվել իսպանական մշակույթի լավագույն հուշարձանների (Bien de Interés Cultural) շարքում[4]։
Կամրջի կենտրոնում տեղադրված են Մադրիդի հովանավոր Սուրբ Իսոդորի և Մարիա Տորիբիայի արձանները[5]։