Տիկնիկների և խաղալիքների թանգարան, գերմանական և ֆրանսիական խաղալիքներին նվիրված թանգարան[1]։ Թանգարանը տեղակայված է Գերմանիայի Տաուբերեի Ռոտենբուրգ քաղաքում՝ Hofbronnengasse 13 հասցեում[2]։
Պատմություն
Տիկնիկների և խաղալիքների թանգարանը բացվել է 1984 թվականին Գերմանիայի Տաուբերեի Ռոտենբուրգ քաղաքում։ Այս իրադարձությանը նախորդել է 30 տարիների ընթացքում հավաքած խաղալիքներից կոլեկցիա կազմելը։ Թանգարանը տեղակայված է հին, բայց բավականին լավ վերակառուցված միջնադարյան տանը։ Այնտեղ կարելի է տեսնել 800-ից ավելի տիկնիկ, որոնք հավաքվել էին թանգարանի բացմանը նախորդած 20 տարիների ընթացքում։ Թանգարանում ներկայացավծ է Գերմանիայի հին տիկնիկների և խաղալիքների հսկայական հավաքածու, այդ թվում՝ տիկնիկների խոհանոցներ, խանութներ, տիկնիկներ[3]
Թանգարանի ցուցադրանմուշները թվագրված են 1780 թվականից մինչև 1940 թվականը։ Թանգարանի հարևանությամբ խանութ կա, որտեղ վաճառում են հնաոճ խաղալիքներ և գրքեր[4]։
Թանգարանում ցուցադրանմուշներին հատկացված տարածքը կազմում է 400 մ²։ Ցուցադրությունը նվիրված է այն խաղալիքներին, որոնք ստեղծվել են գերմանացի և ֆրանսիացի վարպետների կողմից, երկու դարերի ընթացքում։
Տիկնիկների և խաղալիքների թանգարանն աշխատում է մարտից դեկտեմբեր ամիսներին՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև 18:00, իսկ հունվարից փետրվար ամիսներին՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչև 17:00[5]։
Թանգարանային էքսկուրսիոն այցի շրջանակներում կարող եք ականատես լինել տարատեսակ տիկնիկների, տիկնիկային ներկայացումների, ձեռքով պատրաստված խաղալիքների, տիկնիկների խոհանոցների, կարուսելների, ագարակների։ Թանգարանում տիկնիկների և խաղալիքների ցուցադրությունը ցույց է տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպես են փոխվել խաղալիքները և տիկնիկները, ինչպես նաև ներկայացնում է մշակութային և սոցիալ-պատմական տարբեր գործոնների ազդեցությունը վերջիններիս փոփոխության վրա[6]։
Թանգարանի ցուցափեղկերի ցուցադրանմուշները ցույց են տալիս անցյալի պատմական տեսարանները։ Այդ խաղալիքների բազմաթիվ նախկին սեփականատերեր և արտադրողներ մինչ օրս անհայտ են[6]։
Տաուբերեի Ռոտենբուրգի թանգարանը ներառված է «Մեծ և փոքր տիկնիկներ» գրքում ներկայացված «Աշխարհի ամենահետաքրքիր տինիկների թանգարաններ»-ի ցանկի մեջ[7]։
Թանգարանի հեռախոսահամարն է՝ 09861-7330[4]:
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Գրականություն
- Мудрагель Лидия Куклы большие и маленькие. Копии старинных кукол своими руками. — СПб: Питер, 2014. — 128 с. — ISBN 978-5-496-01066-5
- Henrik Bekker Munich and Bavaria Adventure Guide. — Hunter Publishing, 2011.