Տիգրան Բորիսի Գորգիև (ռուս.՝ Тигра́н Бори́сович Го́ргиев, օգոստոսի 30, 1910(1910-08-30), Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1976(1976-12-13), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային շախմատային կոմպոզիտոր, միջազգային վարպետ (1969), միջազգային մրցավար (1956)։ Մասնագիտությամբ եղել է բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
Տիգրան Գորգիևը ծնվել է 1910 թվականին։ 1394-1939 թվականներն սովորել է Դաղստանի բժշկական ինստիտուտում[2]։ 1945 թվականին պաշտպանել է դիսերտացիա բժշկության թեմայով։ 1960 թվականին դարձել է բժշկական գիտությունների դոկտոր։ Շախմատային էտյուդներ և խնդիրներ է կազմել 1927 թվականից։ 1928 թվականին երկու առաջին մրցանակ է նվաճել շախմատային մրցույթներում։ Ընդհանուր հաշվով նա կազմել է մոտ 400 շախմատային էտյուդներ, որոնցից 80-ը տարբեր մրցույթներում գրավել են առաջին և երկրորդ տեղեր։ Հեղինակային հավաքածուներից բացի նա բազմաթիվ էտյուդային կոմպոզիցիաների հեղինակ է։
Լավագույն էտյուդներ
ԽՍՀՄ առաջնություն, 1929
IV տեղ
| a | b | c | d | e | f | g | h | |
8 | | 8 |
7 | 7 |
6 | 6 |
5 | 5 |
4 | 4 |
3 | 3 |
2 | 2 |
1 | 1 |
| a | b | c | d | e | f | g | h | |
Էտյուդ 1. Հաղթանակ' (3 + 3)
«Շախմատը ԽՍՀՄ-ում», 1936
II մրցանակ
| a | b | c | d | e | f | g | h | |
8 | | 8 |
7 | 7 |
6 | 6 |
5 | 5 |
4 | 4 |
3 | 3 |
2 | 2 |
1 | 1 |
| a | b | c | d | e | f | g | h | |
Էտյուդ 2. Հաղթանակ (5 + 4)
«Շախեր (Լեհաստան)
1959
| a | b | c | d | e | f | g | h | |
8 | | 8 |
7 | 7 |
6 | 6 |
5 | 5 |
4 | 4 |
3 | 3 |
2 | 2 |
1 | 1 |
| a | b | c | d | e | f | g | h | |
Էտյուդ 3. Հաղթանակ (4 + 3)
1-ին էտյուդի լուծումը
1. Փf6+ Աh7 2. Նg7+ Աh6 3. Նf7! Աg6 (3…Աc6 4. Փ:d8 և 5. Նd7) 4. Ձf8 Աc6! 5. Փ:d8 Աg7 6. Նe8 Աf7 7. Նh8 Աg7 8. Փf6+!! Ա:f6 9. Նh6+ և հաղթանակ։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Бондаренко Ф. С. Триумф советского шахматного этюда. Киев: Здоров’я, 1984. Стр. 30-31.
- Горгиев Т. Б. Избранные этюды. М.: Физкультура и спорт, 1959.
- Советский шахматный этюд. М.: Физкультура и спорт, 1955, стр. 221—239.
- Погосянц Э. Памяти Т. Б. Горгиева (1910—1976). // Шахматы в СССР. — 1977. — № 6. — С. 30—31.
- Ткаченко С. Н. Тигран Горгиев — маэстро практических этюдов. — Одесса: Перспектива, 2013. — 144 с. — ISBN 978-966-413-385-9