|
---|
Երկիր | ՀԱՀ[1] ԱՄՆ[2][1][3] |
---|
Ժանր | դրամա և քաղաքական թրիլեր |
---|
Թեմա | ահաբեկչություն |
---|
Թվական | սեպտեմբերի 7, 2007[4] և նոյեմբերի 22, 2007[5] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Գևին Հուդ |
---|
Պրոդյուսեր | Սթիվ Գոլին |
---|
Դերակատարներ | Օմար Մեթվոլի, Ջեյք Ջիլենհոլ, Ռիզ Ուիզերսփուն, Փիթեր Սարսգաարդ, Ալան Արկին, Մերիլ Սթրիփ, Սիմոն Աբգարյան, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Յիգալ Նաոր, Արամիս Նայթ, Rosie Malek-Yonan?, Zineb Oukach?, Բոբ Գանթոն և Wendy Phillips? |
---|
Օպերատոր | Դիոն Բիբի |
---|
Երաժշտություն | Փոլ Հեփքեր |
---|
Մոնտաժ | Մեգան Ջիլ |
---|
Պատմվածքի վայր | ՀԱՀ և Եգիպտոս |
---|
Նկարահանման վայր | Մարոկկո |
---|
Կինոընկերություն | Level 1 Entertainment? և Anonymous Content |
---|
Տևողություն | 121 րոպե |
---|
Պաշտոնական կայքէջ |
«Տարբերակ» (անգլ.՝ Rendition), 2007 թվականի ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Գևին Հուդի կողմից։ Ֆիլմի հիմքում ընկած էր մի դեպք, որ տեղի է ունեցել Խալեդոմ ալ-Մասրիի հետ, ում սխալմամբ առևանգել են և հանձնել ԿՀՎ-ին՝ նրան համարելով սեպտեմբերի 11-ի դեպքերի մասնակից։
Սյուժե
Եգիպտացի ինժեներ Անվարա Էլ-Իբրահիմին, որ ապրում էր Չիկագոյում իր մայրիկի, հղի կնոջ՝ Իզաբելայի և փոքր որդու հետ, կապում են հանցավոր կազմակերպության հետ որոշակի ձայնագրությունների պատճառով, որոնցում ասվում է, որ Ռաշիդ անունով հայտնի ահաբեկիչը մի քանի անգամ զանգահարել է տվյալ համարով։ ՀԱՀ-ում տեղի ունեցած գիտաժողովից վերադառնալու ժամանակ նրան ձերբակալում են և ուղարկում գաղտնի օբյեկտ, որտեղ նա հարցաքննվում և խոշտանգվում է։ Իզաբելան այս ամենի մասին չի իմանում, իսկ Անվարի՝ ՀԱՀ-ից մեկնելու մասին գրությունները ոչնչացնում են։
Դերերում
Արձագանքներ
Ֆիլմը ստացել է խառը արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ստացել է 47% վարկանիշ 153 գրախոսությունների հիման վրա[6]։ Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է չորս աստղ՝ գրելով, որ ֆիլմում հարց է բարձրանում խոշտանգումների և անձնական պատասխանատվության մասին և միևնույն ժամանակ մեղմ մոտեցում է ցուցաբերվում բարոյական կողմերի նկատմամբ[7]։ Միևնույն ժամանակ Պիտեր Տրեվերսը բարձր է գնահատել ֆիլմը, սակայն նշել է, թե դրամայի տեսանկյունից ֆիլմը ձախողում է[8]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ