Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, նոյզիլբեր, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 50, 100 և 200 տաջիկական սոմոնի անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 3, 5, 50, 100 և 500 սոմոնի, մելքիորից՝ 1 սոմոնի, նոյզիլբերից՝ 1 սոմոնի, իսկ երկմետաղ դրամները՝ 3 և 5 սոմոնի։ Մետաղադրամները հատվել են UNC, BU և proofորակներով։
Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Սահմանադրության ընդունման 10-ամյակ» և «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ ու արծաթե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամը «Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 80-ամյակ» երկմետաղ մետաղադրամն է՝ ընդամենը 6.35 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 31.10 գ քաշ։
Տաջիկստանում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Տաջիկստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Տաջիկստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝
2022 թվականի հուլիսի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 33 տեսակներ, այդ թվում 2-ը՝ մելքիորից, 1-ը՝ նոյզիլբերից, 5-ը՝ երկմետաղ, 22-ը՝ արծաթից, 3-ը՝ ոսկուց։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ Դարձերեսը՝ Տաջիկստանի դրոշը, սահմանադրության գիրքը, տաջ.՝ «КОНСТИТУТСИЯИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» գրառումը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ X СОЛ), արմավենու ճյուղ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ»: Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 7.50 գ։ Տրամագիծը՝ 26.50 մմ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[2] BU որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հոբելյանական շրջանառու մետաղադրամ։
2004
Սահմանադրության ընդունման 10-ամյակ
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ Դարձերեսը՝ Տաջիկստանի դրոշը, սահմանադրության գիրքը, տաջ.՝ «КОНСТИТУТСИЯИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» գրառումը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ X СОЛ), արմավենու ճյուղ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ»: Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 8.55 գ։ Տրամագիծը՝ 26.50 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[3] proof որակով։
2006
Անկախության 15-ամյակ
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ Դարձերեսը՝ Ազգի Պալատը պետական դրոշով, իրադարձության անվանումը՝ տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН», հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XV-СОЛ) և տարեթվերը (1991-2006)՝ Տաջիկստանի քարտեզի ֆոնին, եզրերով՝ զարդանախշ։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «ПАНҶ СОМОНӢ»: Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 7.00 գ։ Տրամագիծը՝ 26.50 մմ։ Հատված քանակը՝ 100 000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[4] UNC որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հիշատակային շրջանառու մետաղադրամ։
2006
Անկախության 15-ամյակ
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН) և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ Ազգի Պալատը պետական դրոշով, իրադարձության անվանումը՝ տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН», հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XV-СОЛ) և տարեթվերը (1991-2006)՝ Տաջիկստանի քարտեզի ֆոնին, եզրերով՝ զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 5 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 34.00 գ։ Տրամագիծը՝ 42.00 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[5] proof որակով։
Դիմերեսը՝ ԱՊՀ խարհրդանշանը, կազմակերպության անվանումը՝ տաջ.՝ «ИТТИҲОДИ ДАВЛАТҲОИ МУСТАҚИЛ» և ռուս.՝ «СОДРУЖЕСТВО НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ», հոբելյանական տարելիցը (СОЛ XX ЛЕТ) և տարեթվերը (1991-2011)։ Դարձերեսը՝ Տաջիկստանի զինանշանը, ծածանվող դրոշը և քարտեզը՝ աստղազարդ երկնքի ֆոնին, մետաղադրամի անվանական արժեքը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և ռուս.՝ «РЕСПУБЛИКА ТАДЖИКИСТАН»: Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 100 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Տաջիկստանի Ազգային բանկի նկարիչների[9]։ Հատվել է Ղազախստանի դրամահատարանում[9] proof որակով։
2014
Սահմանադրության ընդունման 20-ամյակ
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ Դարձերեսը՝ սահմանադրության բացված գիրքը՝ Տաջիկստանի դրոշի և զարդանախշերի ֆոնին, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XX СОЛ), եզրերով՝ տաջ.՝ «КОНСТИТУТСИЯИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «THE CONSTITUTION OF THE REPUBLIC OF TAJIKISTAN» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 500 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում proof որակով։
«Տաջիկստանի անկախության 15-ամյակ» շարք
«Տաջիկստանի անկախության 15-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006 թվականին երեք քաշային տարբերակներով և համապատասխանաբար երեք անվանական արժեքներով, պատրաստված են 900 հարգի ոսկուց proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, եզրով վերևում՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», ներքևում՝ մետաղի հարգը (Au900) և անվանական արժեքը։
Դարձերեսը՝ Ազգի Պալատըպետական դրոշով՝ Տաջիկստանի քարտեզի ֆոնին, տաջ.՝ «ИСТИҚЛОЛИЯТИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «INDEPENDENCE OF TAJIKISTAN» գրառումները, թողարկման տարեթիվը, հոբելյանական տարելիցը (տաջ.՝ XV-СОЛ) և տարեթվերը (1991-2006)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել են ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[10][11][12]։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН), թողարկման տարեթիվը և դրամահատարանի ապրանքանիշը։ Դարձերեսը՝ հոբելյանական տոնակատարության խորհրդանշանը և անվանումը՝ տաջ.՝ «2700 СОЛАГИИ ш. КӮЛОБ»: Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ տաջ.՝ «СЕ СОМОНӢ»: Անվանական արժեքը՝ 3 սոմոնի։ Նյութը՝ մելքիոր (կենտրոն) և արույր (օղակ)։ Քաշը՝ 6.30 գ։ Տրամագիծը՝ 25.50 մմ։ Հատված քանակը՝ 100 000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[15] BU որակով։ Ազգային բանկը բնորոշում է որպես հիշատակային շրջանառու մետաղադրամ։
2006
Կուլյաբի 2700-ամյակ
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag925) և զարդանախշեր, եզրով՝ պետության անվանումը (տաջ.՝ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН) և թողարկման տարեթիվը։ Դարձերեսը՝ հոբելյանական տոնակատարության խորհրդանշանը, եզրերով՝ տաջ.՝ «2700 СОЛАГИИ ш. КӮЛОБ», անգլ.՝ «2700 YEARS OF KULOB» գրառումները։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 3 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 26.00 գ։ Տրամագիծը՝ 39.00 մմ։ Հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[16] proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ Դարձերեսը՝ Հիսարի ամրոցի դարպասները և ազգային զարդանախշ, եզրերով՝ տեղանքի անվանումը՝ տաջ.՝ «ҲИСОР» և անգլ.՝ «HISOR», հոբելյանական տարելիցը (СОЛ 3000 YEARS) և դրա նշման տարեթիվը (2015)[ն 2]: Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 100 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 5000 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում[18] proof որակով։
«Արիական քաղաքակրթության տարի» շարք
«Արիական քաղաքակրթության տարի» շարքի մետաղադրամները թողարկվել են 2006 թվականին 1 սոմոնի անվանական արժեքով, պատրաստված են համանման դիզայնի երկու տարբերակով՝ մելքիորից UNC որակով և 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, զարդանախշեր, անվանական արժեքը՝ «1» թվանշանը և տաջ.՝ «ЯК СОМОНӢ» գրառումը, պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН», մելքիորե մետաղադրամների վրա՝ դրամահատարանի ապրանքանիշը, իսկ արծաթե դրամների վրա՝ մետաղի հարգը (Ag925)։
Դարձերեսը՝ խորհրդանշական պատկերը և համապատասխան նկարագիրը, եզրով՝ ծրագրի անվանումը՝ տաջ.՝ «СОЛИ ТАМАДДУНИ ОРИЁӢ 2006»: Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ մելքիորե մետաղադրամների քաշը՝ 5.20 գ, տրամագիծը՝ 24.00 մմ, արծաթե մետաղադրամների քաշը՝ 20.00 գ, տրամագիծը՝ 35.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ 100 000 հատ, արծաթե դրամներ՝ 2000 հատ։ Հատվել են ՌԴ Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում[21][22][23][24]։ Տաջիկստանի Ազգային բանկի կողմից մելքիորե դրամները բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։
«Դուշանբեն մայրաքաղաք հռչակելու 90-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 500 սոմոնի անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը․ կենտրոնում՝ համապատասխան շինության պատկերը, Դուշանբեի զինանշանը, հոբելյանական տարեթվերը (1924-2014) և տարելիցը (90)՝ զարդանխշային ձևավորմամբ, եզրերով՝ տաջ.՝ «ПОЙТАХТИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН ШАҲРИ ДУШАНБЕ» և անգլ.՝ «DUSHANBE IS THE CAPITAL OF THE REPUBLIC OF TAJIKISTAN» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 2000 հատ։ Հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, անվան գրառումը՝ տաջ.՝ «АБДУРАҲМОНИ ЧОМӢ» և անգլ.՝ «ABDURAHMAN JAMI», ծննդյան և մահվան տարեթվերը (1414-1492), հոբելյանական տարելիցը (600)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 500 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 2500 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում proof որակով։
Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։ Դարձերեսը՝ պոետի դիմապատկերը, անվան գրառումը՝ տաջ.՝ «АЛӢ ҲАМАДОНӢ» և անգլ.՝ «ALI HAMADONI», ծննդյան և մահվան տարեթվերը (1314-1384), հոբելյանական տարելիցը (700)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։ Անվանական արժեքը՝ 500 սոմոնի։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ 2500 հատ։ Հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում proof որակով։
Սպորտ
«22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր» շարք
«22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 50 սոմոնի անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ տաջ.՝ «ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН» և անգլ.՝ «REPUBLIC OF TAJIKISTAN», մետաղի հարգը (Ag925) և մետաղադրամի քաշը։
Դարձերեսը՝ տեսարան համապատասխան համապատասխան մարզաձևից, եզրերով՝ տաջ.՝ «БОЗИҲОИ ОЛИМПӢ» և անգլ.՝ «OLYMPIC GAMES» գրառումները, մետաղադրամի թողարկման տարեթիվը և մետաղի հարգը (Ag925)։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 5000 հատ։ Շարքի հուշադրամների արտադրությունը նախաձեռնել է շվեյցարական «Ինտերնեյշնլ Քոին Հաուս» ընկերությունը[29]։ Հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում[18][30]։
↑Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, գործնականում դրամաշրջանառության մեջ չեն ներառվում[1]։
↑ 2,02,12,22,3«Սարազմի 5500-ամյակ» և «Հիսարի 3000-ամյակ» մետաղադրամների վրա նշված է ոչ թե թողարկման տարեթիվը, այլ համապատասխան հոբելյանական տոնակատարության տարեթիվը[17][18][19][20]։
Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1348-1349 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։