|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տաջկաստանի ազգային համալսարան (տաջ.՝ Донишгоҳи Миллии Тоҷикистон), բարձրագույն ուսումնական հաստատություն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Հիմնադրվել է
1948 թվականին, Դուշանբեում։ Ունի (1982) մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, կենսաբանության, իրավաբանական, պատմության, տնտեսագիտության, բանասիրության, ռուս, լեզվի և գրականության, արևելյան լեզուների (պարսկերեն, արաբերեն) ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժանմունքներ, ասպիրանտուրա (ուսուցումը տաշկերեն և ռուսերեն լեզուներով), 68 ամբիոն, 3 պրոբլեմային լաբորատորիա, բուսաբանական այգի, հաշվողական լաբորատորիա, ԴՀ սեկտոր, գրադարան (մոտ․ 700.000 գիրք)։ Սովորել է շուրջ 12.000 ուսանող (1980)։ Տաջկաստանի համալսարանը հրատարակում է «Դիտական տեղեկագիր» (1952 թվականից) հանդեսը։ Համալսարանն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 20.000 մասնագետ (1982)։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 591)։
|