Տաջիկստանի Հանրապետության Կարմիր գիրք (Китоби сурхи Ҷумҳурии Тоҷикистон), պաշտոնական պետական փաստաթուղթ, որը պարունակում է Տաջիկստանի սահմաններում գտնվող հազվագյուտ և ոչնչացման վտանգի առջև գտնվող բուսական և կենդանական աշխարհի տեսակների անոտացված ցանկը, ինչպես նաև՝ ընդհանրական տեղեկություններ այդ տեսակների տարածվածության, առկա վիճակի, նվազման և դրանց պահպանության և վերարտադրման միջոցառումների մասին։
Տաջիկստանի Հանրապետության Կարմիր գրքի մեջ ներառված բույսերի և կենդանիների տեսակները ենթակա են հատուկ պահպանության այդ երկրի ողջ տարածքում։
Պատմություն
Առաջին Կարմիր գիրքը, որը նվիրված էր Տաջիկական ԽՍՀ-ի ֆլորային և ֆաունային, լույս է տեսել 1988 թվականին։ Նրանում պարունակում էին 162 տեսակի կենդանիների և 226 տեսակի բարձրակարգ բույսերի տեսակների նկարագրություններ։ Տաջիկերեն գիրքը թարգմանվել է 1997 թվականին[1]։
2010 թվականի օգոստոսի 2-ին Տաջիկստանի Հանրապետության կառավարության «Տաջիկստանի Հանրապետության Կարմիր գիրքը հաստատելու մասին» N 387 հրամանագրով հռչակվեց գրքի մշակման անհրաժեշտության և այն նոր խմբագրությամբ հաստատելու անհրաժեշտության մասին[2]։ 2015 թվականի փետրվարի 26-ի N 65 հրամանագրով Շրջակա միջավայրի պահպանության կոմինեն ճանաչվեց Տաջիկստանի Հանրապետության Կարմիր գրքի մեջ մտած տեսակների նկատմամբ վերահսկողություն իրականացնող և դրանց պահպանության համար պատասխանատու օրգան[3]։
2015 թվականի հունիսի 24-ին Տաջիկստանը պաշտոնապես միացավ «Անհետացման վտանգի տակ գտնվող վայրի ֆաունայի և ֆլորայի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիային (CITES), ինչով ի կատար արվեց Բնության Պահպանության Միջազգային Միության՝ բնապահպանության օրենսդրությունը կանոնակարգելու վերաբերյալ առաջնահերթ պահանջը[4]։
2015 թվականի հոկտեմբերի 15-ին լույս տեսավ Շրջակա միջավայրի պահպանության Կոմիտեի և Տաջիկստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի կողմից լրամշակված՝ Կարմիր Գրքի երկրորդ հրատարակությունը[5]։ Նրանում ներառված էին 267 տեսակի բարձրակարգ բույսեր և 222 տեսակի կենդանիներ (որոնցից՝ 43-ը՝թռչուններ, 44-ը՝կաթնասուններ, 31-ը՝ սողուններ, 14-ը՝ ձկներ, 81-ը՝ միջատներ և 9-ը՝ փափկամարմիններ)[6]։
Բնապահպանական կատեգորիաներ
- EX՝ անհետացող տեսակներ.
- EW՝ Վայրի բնության մեջ անհետացող տեսակներ
- CR՝ Ծայրահեղ վիճակում գտնվող տեսակներ (լիարժեք անհետացման եզրին գտնվողներ)
- EN՝ Բնաջնջվող տեսակներ.
- VU՝ Խոցելի տեսակներ (նվազող թվաքանակ, հազվագյուտ հանդիպող)
Ծանոթագրություններ