Վռամ Խորենի Գյուլզադյան (նոյեմբերի 10, 1957(1957-11-10), Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
Վռամ Գյուլզադյան ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 10-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։
1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ստացել գյուղատնտեսի որակավորում։ 1976-1978 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1980-1981 թվականներին Վարդաբլուր գյուղի պետական տնտեսությունում եղել է օղակավար, 1981-1991 թվականներին սորտափորձարկման կայանում` գյուղատնտես, տնօրեն, գլխավոր գյուղատնտես, որից հետո՝ գյուղացիական կոլեկտիվ տնտեսության նախագահ։ 1994-1996 թվականներին եղել է Վարդաբլուրի գյուղխորհրդի նախագահ, 1996-1999 թվականներին` գյուղապետ։
1999-2003 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ընտրվել է թիվ 53 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ։
Անկուսակցական։
2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ[1]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ