Վլադիմիր Բայբակով (ռուս.՝ Влади́мир Ви́кторович Байбако́в, նոյեմբերի 20, 1958(1958-11-20)), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է անգլերենին։
- 1994-1998 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կատարող քարտուղարի դեպարտամենտի բաժանմունքի պետ, խորհրդական, քարտուղարության վարիչ։
- 1994-ից մինչև 2002 թվականը ԱՄՆ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության ավագ խորհրդական։
- 2002 թվականից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի բաժանմունքի պետ, տնօրենի տեղակալ։
- 2008 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Մավրիտանիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
Դիվանագիտական աստիճան
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի օգոստոսի 15)[3]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ