Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան, (հունվարի 29, 1996(1996-01-29), Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան - ապրիլի 3, 2016(2016-04-03), Ջաբրայիլ, Ադրբեջան), զինվորական, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Վլադիմիրը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 2003-2011 թվականներին սովորել է Դիլիջանի թիվ 1 դպրոցում։ Այն ավարտելուց հետո՝ 2011-2014 թվականներին, սովորել է Դիլիջանի պետական քոլեջի տնտեսագիտության բաժնում։ 2014 թվականի հունիսի 6-ին զորակոչվել է բանակ[1]։ Ծառայել է ՊՆ N զորամասում, այնուհետև ՊԲ N զորամասում՝ որպես տանկային դասակի նշանառու օպերատոր[2][3]։ Վլադիմիրը 2015 թվականի աշնանը ճանաչվել է զորամասի լավագույն նշանառու օպերատոր և պարգևատրվել ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի կողմից։ Եղել է շարքային։
Զոհվել է 2016 թվականի ապրիլի 3-ին 9-րդ ՊՇ 117-րդ մարտական դիրքի վերագրավման փորձի ժամանակ։ Նրա հետ էին նաև տանկի հրամանատար ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը և շարքային Տիգրան Աբգարյանը, որոնք նույպես զոհվել են։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ