1955 թվականին ավարտել է Պենզայի ինդուստրիալ (այժմ՝ պոլիտեխնիկական) ինստիտուտը։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում եղել է 1969 թվականից։ 1971 թվականի մայիսին եղել է Երևանում։ 1971 թվականի հունիսի 6-ին, որպես փորձարկող օդաչու, Գ․ Դոբրովոլսկու և Վ․ Վոլկովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ-11» տիեզերանավով։
1971 թվականի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ։ Ուղեծրում փորձարկել է «Օրիոն-1» տիեզերական աստղադիտակը։ Հունիսի 30-ին թռիչքի ծրագիրն ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս՝ Պացաևը և անձնակազմի մյուս անդամները զոհվել են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 220)։