Վարդան Ատրյան
Վարդան Ատրյան (Վարդան Հովհաննեսի Աստվածատրյան, հուլիսի 13, 1896(1896-07-13)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1974(1974-01-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Թիֆլիսում։ 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1934 թվականին՝ Վ. Ի. Լենինի անվան տրանսպորտի ինժեներների անդրկովկասյան ինստիտուտը (Թիֆլիս)։ 1930-1934 թվականներին եղել է «Պրոլետար» օրաթերթի, 1930-1932 թվականներին՝ «Արշավ» և «Հոկտեմբեր» հանդեսների, 1932-1934 թվականներին «Գրոհ» ամսագրի խմբագիրը։ 1942-1955 թվականներին Վրաստանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի նախագահն էր։
Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Զրահագնացքը», տպագրվել է 1926 թվականին, «Գրական արշավ» ամսագրում։
Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում[2]։
Երկերի մատենագրություն
- Զրահագնացք, Երևան, Պետհրատ, 1930, 58 էջ։
- Գրոհում (վեպ), Թիֆլիս, 1932, 246 էջ։
- Շավարշ Մամյան (վիպակ), Թբիլիսի, 1947, 256 էջ։
- Երկեր, Թբիլիսի, Սախելգամի, 1947, 264 էջ։
- Արյունոտ քառուղիներով (վեպ), գիրք Ա, Թբիլիսի, 1955, 388 էջ։
- Արյունոտ քառուղիներով (վեպ), գիրք Բ, Թբիլիսի, 1957, 472 էջ։
- Հողի ձայնը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 447 էջ։
- Կարմիր ձիավոր (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 400 էջ։
- Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1969, 306 էջ։
Թարգմանություններ (վրացերենից)
- Վրաստանի գարունը․- Երևան։ Հայպետհրատ, 1951․- 114 էջ։
Աղբյուրներ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 48-49.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 662)։
|
|
|