Օմելյանսկի Վասիլի Լեոնիդովիչ (1867–1928), խորհրդային մանրէակենսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1923)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1890)։ 1893–1928 թվականներին աշխատել է փորձառական բժշկագիտության ինստուտի ընդհանուր մանրէաբանության բաժնում (1912 թվականից՝ բաժնի վարիչ)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են բնության մեջ ազոտի և ածխածնի շրջապտույտի պրոցեսում միկրոօրգանիզմների դերի բացահայտմանը։ Առաջարկել է նիտրիֆիկացնող բակտերիաների առանձնացման և աճեցման եղանակներ, ուսումնասիրել նրանց մորֆոլոգիան և ֆիզիոլոգիան։ Պարզել է, որ ազոտֆիքսող միկրոօրգանիզմների յուրացրած ազոտի քանակը համեմատական է օրգանական նյութի յուրացմանը։ Առաջինն է նշել միկրոօրգանիզմները որպես քիմիական ինդիկատորներ օգտագործելու հնարավորությունը։ Եղել է «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («Архив биологических наук») հանդեսի խմբագիրը (1906–1928)։ Մահացել է 1928 թվականի ապրիլի 21-ին