Վասիլի Ստեպանովիչ Պանին (ռուս.՝ Василий Степанович Панин, հոկտեմբերի 19, 1935(1935-10-19), Khokholsky (urban locality), Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 2, 2019(2019-07-02), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ (1993 թվականից), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1995 թվականից)։
Կենսագրություն
Վասիլի Պանինը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 19-ին Վորոնեժի մարզի Խոխոլ գյուղում (ներկայում՝ Խոխոլսկի գյուղ)։
1953-1954 թվականներին եղելլ է Վորոնեժի Ա․ Կոլցովի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասան։
1960 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետը, 1964 թվականին՝ Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) դերասանական ֆակուլտետը։
1966 թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ 1966 թվականին սկսել է աշխատել «Մոսֆիլմ» ստուդիայում որպես ռեժիսոր։
Բեմադրել է ավելի քան 25 գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմեր։
Եղել է «Ռուսաստանի ժողովրդական կինոփառատոնի» գեղարվեստական ղեկավար (Վորոնեժ, 2000-2003), «Դոնֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (2000 թվականից)։
Մահացել է 2019 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Խոխոլսկի գյուղի գերեզմանատանը[1][2]։
Ֆիլմագրություն
Դերեր կինոյում
- 1989 – Հուշանվեր դատախազի համար (ռուս.՝ Сувенир для прокурора) — Գրիգորի Վասիլևիչ, նախարարության աշխատակից
- 1993 – Лихая парочка — էպիզոդ
Ռեժիսոր
- 1980 – Ռուսական աստղեր (ռուս.՝ Российские звёзды) (կարճամետրաժ ֆիլմ)
- 1983 – Մարդի կիսակայարանում (ռուս.՝ Человек на полустанке)
- 1986 – Երգող Ռուսաստան (ռուս.՝ Певучая Россия)
- 1990 – Ուզենամ՝ կսիրեմ (ռուս.՝ Захочу — полюблю)
- 1991 – Դժոխքի ծնունդ (ռուս.՝ Исчадье ада)
- 1992 – Պարոնայք արտիստներ (ռուս.՝ Господа артисты) ([[Ռուսաստան}}), [[ԱՄՆ}}))
- 1993 – Անհամեմատելի(ռուս.՝ Несравненная) ([[Ուկրաինա}}))
- 1995 – Բուլվարային սիրավեպ (ռուս.՝ Бульварный роман)
- 1997 – Մշուշոտ պատանեկության արշալույսին (ռուս.՝ На заре туманной юности)
- 1999 – Նորից պետք է ապրել (ռուս.՝ Опять надо жить)
- 2001 – Կրքերի ծովածոց (ռուս.՝ Залив страстей)
- 2001 – Գիշերը ստվարաթղթի վրա (ռուս.՝ Ночь на кордоне)
- 2003 – Ապաշխարանքի սեր (ռուս.՝ Покаянная любовь)
- 2006 – На реке Девице
Սցենարիստ
Պրոդյուսեր
Ճանաչում և պարգևներ
- 1993 թվականից – Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ
- 27 նոյեմբերի 1995 թվական – Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ – արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[3]
- 9 դեկտեմբերի 2006 թվական – Պատվո շքանշան – մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար[4].
- Համառուսաստանյան և միջազգային կինոփառատոնների մրցանակակիր, այդ թվում՝ «Կինոտավր» (Սոչի, 2000), «Виват—кино России» (Սանկտ Պետերբուրգ, 2004)
- Վորոնեժի մարզի Խոխոլսկի գյուղի պատվավոր քաղաքացի
- Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի պատվավոր դոկտոր (2003)[5]
Ծանոթագրություններ
Գրականություն
- Панин В. С. Дорога в кино. — Воронеж: Коммуна, 2001. — 220 с. — ISBN 5-86742-006-X
- Панин В. С. Мой путь в кинематограф. — М.: Граница, 2012. — 230 с. — ISBN 978-5-94691-463-5
- Панин В. С. Киноискусству — моя жизнь. — М.: Граница, 2015. — 158 с. — ISBN 978-5-94691-791-9
- Михаил Федоров. Василий Панин. – Воронеж: ОАО «Воронежская областная типография – Издательство им. Е.А.Болховитинова». – 2015. – 772 с. ISBN 078-5-4420-0392-5
- Василий Панин. Том 2. – Воронеж : Воронежская областная типография – Издательство им. Е.А. Болховитинова, 2021. – 800 с. – (Замечательные люди Воронежского края). ISBN 978-5-4420-0889-0
Արտաքին հղումներ