Վահրամ Պատվականի Մկրտչյան (օգոստոսի 7, 1963(1963-08-07)[1]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ [1], ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ։
Կենսագրություն
Վահրամ Մկրտչյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 7-ին, Ապարանի շրջանի Վարդաբլուր գյուղում։
1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզմաթ դպրոցը։
1980-85թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
1988թ-ին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։ Ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է 1992թ-ից։
Աշխատանքային գործունեությունը
1988-2000թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող։
2000-2004թթ. -ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ։
2004-2006թթ. - ԵՋԿ ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն։
2006 թ-ից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող։ Շուրջ հինգ տասնյակ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։
2007 թ-ից առ այսօր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է (հասարակական հիմունքներով):[2]
2014-17թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր , պետաիրավական հանձնաժողովի անդամ։
2017-18թթ. - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ։
2018 թ․ մայիսին հրաժարական է ներկայացրել և ազատվել պաշտոնից՝ կապված ՀՀ-ում բռնի իշխանափոխության հետ։
Քաղաքական գործունեությունը
1994 թ֊ից մինչև 2001 թ.֊ը անդամակցել է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությանը, 1997 թ֊ից եղել է ԱԺՄ վարչության քարտուղար։
ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ է (2001 թ.)։
2004-2009 թթ. եղել է ՀԺԱՄ կուսակցության նախագահի տեղակալ, 2009-2012 թթ.՝ կուսակցության վարչության նախագահ [3] Արխիվացված 2016-03-14 Wayback Machine:
Ընտանիք
Վահրամ Մկրտչյանը ամուսնացած է և ունի երկու որդի և մեկ թողնուհի։
Ծանոթագրություններ
1. Պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում
2. Բարեպաշտ սերունդ հիմնադրամ
3. ՀԺԱՄ կուսակցություն Արխիվացված 2015-08-01 Wayback Machine