Վահե (ծ. և մ. թթ. անհայտ, Կարին), հայ բժիշկ։
Կենսագրություն
Բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Կարինի ռազմաճակատ և զինվորական բժիշկ ծառայել։ Կինը՝ Արաքսին, ամուսնու հետ մեկնել է Կարին։
1919 թվականին դոկտոր Ս. Զարևանդն այցելել է Չանղըրը և հանդիպել Արաքսիին, որն ամուսնացել էր թուրք բժիշկ Զիա բեյի հետ և Մյունիրե հանըմ դարձել։ Ենթադրվում է, որ Զիաբեյը Կարինում սպանել է բժիշկ Վահեին և նրա կնոջը բռնությամբ տիրացել։
Գրականություն
Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։