Ստեփան Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան, մարտի 7, 1888(1888-03-07)[1][2], Իրան[1][2] - նոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վարժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914 թվականին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921 թվականին փոխադրվել է ԱՄՆ։ 1924 թվականին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պարբերականը։ 1925 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1926 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
1918 թվականին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927 թվականին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930)։ Մահացել է 1941 թվականին Երևանում[3]։
Երկերի մատենագրությունը
- Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933, 194 էջ։
- Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
- Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959, 167 էջ։
Աղբյուրներ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 77.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 254)։
|
|
|