Ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձույթով Միացյալ Նահանգներում 2022 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ նոյեմբերի 18-ին այն հասանելի դարձավ Apple TV+ հոսքային ծառայությունում[1][2]։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից և ավելի դրական արձագանք՝ հեռուստադիտողների կողմից։
Սյուժե
«Սուրբ Ծննդյան երգը արձակ ոճում» դասական պատմվածքի ժամանակակից երաժշտական վերաիմաստավորում։
Դերասանական կազմ
Ուիլ Ֆերելը Մարլիի դերում, Սուրբ Ծննդյան նվերի ներկայիս ոգին, Էբենիզեր Սքրուջ, ավելի ուշ՝ Ռոբերտո
Ռուսերեն կրկնօրինակում՝ Ալեքսանդր Ռախլենկո (խոսք) և Վլադիսլավ Կիրյուխին (վոկալ)[3]
2019 թվականի սեպտեմբերի 20-ին հայտարարվեց, «Բարև, հայրիկ, Նոր տարի» ֆիլմի ռեժիսոր Շոն Անդերսը և սցենարիստ Ջոն Մորիսը իրենց Two Grown Men պրոդյուսերական ընկերության միջոցով դարձել են ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ուիլ Ֆերելի և Gloria Sanchez Productions-ից Ջեսիկա Էլբաումի և Maximum Effort-ից Ռայան Ռեյնոլդսի ու Ջորջ Դյուիի հետ[4]։ Հաջորդ ամիս հայտնի դարձավ, որ Էփլը ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրման իրավունքները[5]։ Ավելի ուշ հաղորդվեց, որ ֆիլմի արտադրության բյուջեն կազմել է $60 միլիոն, իսկ շուտով այն հասցվել է $75 միլիոնի։
Նախագծի հայտարարմանը զուգահեռ Ֆերելը և Ռեյնոլդսը ստացան դրանում գլխավոր դերերը։ Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վճար։ 2021 թվականի փետրվարի 8-ին Օկտավիա Սփենսերը միացավ դերասանական կազմին և հաստատվեց, որ Ռեյնոլդսը կմարմնավորի գլխավոր հերոսին՝ Քլինթ Բրիգսին, իսկ Ֆերելը կմարմնավորի Իրական Սուրբ Ծննդյան ոգուն։ Հունիսին Սունիթա Մանին ստացավ Սուրբ Ծննդյան անցյալի ոգու դերը։
«Սուրբ Ծննդյան ոգով»-ը թողարկվել է սահմանափակ վարձույթով Միացյալ Նահանգներում 2022 թվականի նոյեմբերի 11-ին և հասանելի է դարձել Apple TV+-ում նոյեմբերի 18-ին։
Մարկետինգ
2020 թվականին վաճառքի հանվեցին ֆիլմի երգերի 12-դյույմանոց սկավառակը, որտեղ 1-ին երեսի վրա ձայնագրված է Ֆերրելի կատարմամբ «That Christmas Mornin’ Feeling», իսկ 2-րդ կողմի վրա՝ Ֆերրելի և Ռեյնոլդսոնի կատարմամաբ «Do a Little Good» երգերը[8]։
Արձագանք
Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում «Սուրբ Ծննդյան ոգով»—ն ունի 69% գնահատականներ քննադատների կողմից և 79%՝ հանդիսատեսի կողմից՝ 6.1/10 միջին գնահատականով՝ 38 դրական կարծիքներով։ Կայքի կոնսենսուսում ասվում է ՝ «Չնայած այն քիչ նորություն է բերում Դիքենսի ավանդական ադապտացիաներում, Սուրբ Ծննդյան ոգով այնպիսի հանճարեղություն ունի, որ ժամանակ առ ժամանակ կարելի է հեշտությամբ վայելել այն»[9]:Metacritic-ը, որը տալիս է միջին կշռված միավորներ, 20 գրախոսականների հիման վրա ֆիլմին տվել է 54 միավոր 100-ից՝ նշելով «խառը կամ միջին գնահատականներ»[10]։
Rotten Tomatoes վարկանիշային կայքում «Սուրբ Ծննդյան ոգով» ֆիմը քննադատների կողմից ստացավ 69% և հանդիսատեսի կեղմից՝ 79% վարկանիշ, 6,1/10 միջին գնահատականով 38 դրական կարծիքների հիման վրա։ Կայքի կոնսենսուսն ասում է․ «Չնայած, որ այն Դիքենսի ավադական ադապտացիաում քիչ նորություն է բերում՝ «Սուրբ Ծննդյան ոգով» ֆիլմը այնքան հանճարեղ լրացում, որ կարելի է ժամանակ առ ժամանակ վայելել»[9]։ Միջին թվաբանական կշռով գնահատականներ տվող Metacritic-ը 100 հնարավոր միավորներից տվեց 54-ը՝ հիմնվելով 20 կարծիքների վրա, ինչը ցույց է տալիս «խառը կամ միջին կարծիքները»[10]։
↑Sneider, Jeff Exclusive: Octavia Spencer in Talks to Join Will Ferrell, Ryan Reynolds in Apple's 'Spirited'. Collider (8 февраля 2021). Дата обращения: 9 февраля 2021. Архивировано 16 октября 2021 года.