Սուրբ Հարություն մատուռ, հայկական մատուռ Նիկոսիայի Այոս Դոմետիոս արվարձանում՝ Նիկոսիայի երկրորդ հայկական գերեզմանատան տարածքում։
Պատմություն
Սուրբ Հարություն մատուռը կառուցվել է 1938 թվականին բարերար Հարություն Բոհդջալյանի կողմից, որտեղ էլ թաղված է բարերարը։ Մատուռը նվիրվել է Հարություն Բոհդջալիանի հիշատակին։ Այն օծվել է 1949 թվականին։ 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո Սուրբ Հարություն մատուռը լքվել է։ Այն հայտնվել է ՄԱԿ-ի բուֆերային գոտում և 1974 թվականից ի վեր պատարագներ չեն մատուցվել մինչև 2007 թվականին այցելությունները թույլատրվել են ամիսը մեկ անգամ և հատուկ առիթներով, այնուհետև այցելությունների թիվը ավելացել է՝ յուրաքանչյուր ամսվա երկու կիրակի։ Վարդգես Մահտեսյանի ջանքերով այցելություններն այժմ ամեն կիրակի են։ Մատուռը վերանորոգվել է 2010 թվականին և ակնկալվում է, որ այստեղ պատարագներ անցկացնելու թույլտվություն ձեռք կբերվի[1]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ