Սուրբ Ծննդյան եկեղեցի (Քրիստոսի ծննդյան եկեղեցի) (ռուս.՝ Церковь Рождества Христова), ուղղափառ եկեղեցի Եկատերինբուրգում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուս ուղղափառ եկեղեցու կառուցած առաջին վանքը Եկատերինբուրգում։ Գտնվում է Մեքենաշինարարների փողոցում։
Պատմություն
Տաճարի հիմնարկեքը տեղի է ունեցել 1996 թվականի սեպտեմբերի 30-ին։ Շինարարությունը իրականացվել է արագ տեմպերով, նրա բացումը կատարվեց 1999 թվականի հունվարի 7-ին Սուրբ ծննդյան տոնին։
2000 թվականի սեպտեմբերի 19-ին քրիստոնեության 2000-ամյակի կապակցությամբ տաճարի մուտքի մոտ տեղադրվեց Միքայել Հրեշտակապետի 2,5 մետր բարձրությամբ 2 տոննայից ավել քաշով բրոնզաձույլ արձանը։ Հուշարձանի ձուլումը իրականացվել է Ուրալմաշում։ Սեպտեմբերի 23-ին հուշարձանը օծվեց պատրիարք Ալեքսի II-ի կողմից[1]։
Ներկայումս Քրիստոսի Ծննդյան ծուխը Եկատերինբուրգի և Վերխոտուրսկի թեմի խոշորագույններից մեկն է։ Նա հոգ է տանում Օրջոնիկիձեի շրջանի հաշմանդամների և տարեցների գիշերօթիկ տան, հաշմանդամ երեխաների «Պելիկան» վերականգնողական կենտրոնի, «Գնեզդիշկո» մանկատան, Ուրալմաշի հիվանդանոցների, դպրոցների, ուսումնարանների, զինվորական զորամասերի մասին։ Դրանից հետո ծխի կողմից կառուցվեց Սուրբ Երրորդության եկեղեցին Շարտաշի Արևելյան գերեզմանատանը, ի պատիվ Պետերբուրգյան Սուրբ Երանելի Քսենիայի, Մոսկովյան Սուրբ Մատրոնայի եկեղեցին, Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկու և Սուրբ նահատակ Ելիզավետայի եկեղեցին[2]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ