Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ուկրաիներեն՝ Церква Різдва Пресвятої Богородиці) կամ Բարեխոսության եկեղեցի (ուկրաիներեն՝ Покровська церква), փայտե ուղղափառ եկեղեցի է Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Նարոդիչի շրջանi ժողովրդական համայնքի Վյազովկա գյուղում։ Հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձան է (պահպանություն թիվ 108)։
Կառուցվել է 1862 թվականին, բնակիչների և հոգևորականների ջանքերով։ 150-ամյակի տոնակատարության նախօրեին՝ 2012 թվականին, եկեղեցին թալանել են[1]։
2022 թվականի մարտի 7-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ժամանակ եկեղեցին ավերվել է ռուսականուժերի հարձակման ժամանակ[2][3]։ Ըստ Օվրուչի թեմի քարտուղար, սարկավագ Սերգեյ Ստրետովիչի, պահպանվել է միայն զանգակատունը[4]։
Ծանոթագրություններ